Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

27.11.2025 12.12.2025
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Ներկայում կարգում նախատեսված են կարգավորումներ, որոնք հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզին զուգահեռ գործարկվել են, և ներկայում այլևս կիրառելի չեն, ինչպես նաև կարող են տարընկալման առիթ հանդիսանալ: Միաժամանակ, կարգում բացակայում է կարգավորումն առ այն, թե բնութագրող գնահատմամբ դասարաններում սովորողներին ինչ չափանիշների համաձայն է գովասանագիր տրամադրվելու: Հստակեցվում են նաև ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման և գնահատման, ինչպես նաև սովորողի փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շատ զարգացած երկրներում հրաժարվել են նույն դասարանում ուսուցումը կրկնելու մոտեցումից, սակայն որոշ երկրներ պահպանել են, օրիակ՝ Մեծ Բրիտանիան, սույն փոփոխությամբ ամրագրվում է, որ որևէ առարկայից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը հանձնում է վերաքննություն, չհաղթահարելու և առնվազն երկու առարկայից վերաքննությունների արդյունքում 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը:    Կրթական մակարդակի ավարտին կազմակերպվող քննությունների դեպքում վերաքննությունների փուլից  հետո առնվազն 2  առարկայից 1-7 միավոր (20-միավորային սանդղակով)  ստացած լինելու դեպքում   սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը:   Տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից՝ գրավոր։ Սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում՝ նրա հանձնած լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքներով: Լրացուցիչ քննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ այն դասարաններում, որտեղ կիրառվում է միավորային գնահատում։ Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների արդյունքները ներառվում են սովորողի կիսամյակային և տարեկան բնութագրերում։ Լրացուցիչ քննություններին կամ վերաքննություններին չներկայանալու կամ միավորային գնահատմամբ դասարաններում վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:    Հստակեցվել են նաև ոչ միավորային գնահատմամբ դասարաններում գերազանցության հետ կապված կարգավորումները: Սահմանվել է, որ այն դասարաններում, որտեղ տարեկան գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գովասանագրով սովորողները պարգևատրվում են բնութագրման «A» մակարդակում նվազագույնը 70% և «B» մակարդակում առավելագույնը 30% բնութագրված լինելու դեպքում:
Մնաց {days} օր
12 3140

Քննարկվել է 18.11.2025 - 03.12.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է վերանայել 2026 թվականի համար անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը, քանի որ «Պետական նպաստների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անապահովության նպաստ ստանալու իրավունք տվող սահմանային շեմը սահմանվում է՝ հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտությունների տվյալներով նախորդ տարվա երրորդ եռամսյակի համար հաշվարկված և հրապարակված նվազագույն պարենային զամբյուղի արժեքի նկատմամբ հաշվարկված տոկոսը, որը 2026 թվականի համար, ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալների կազմում է 35875 դրամ` 2025 թվականի 34581 դրամի փոխարեն: ՀՀ կառավարության 2025 թվականի հունվարի 9-ի N 27-Ն որոշմամբ ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվում են անապահովության հիմքով սոցիալական աջակցության տրամադրումը բացառող գործոններ, որոնց թվում է 2015 թվականից հետո արտադրված ավտոտրանսպորտային միջոցի (ՀՀ-ում հաշվառված և համարանիշ ունեցող) և անշարժ գույքի առկայության մասով սահմանված բացառող գործոնները: Անհրաժեշտություն է առաջացել փոխել ավտոտրանսպորտային միջոցի արտադրման տարեթիվը՝ 2015 թվականի փոխարեն 2016 թվական՝ պահելով վերջին 10 տարվա արտադրության գաղափարը, իսկ անշարժ գույքի գույքահարկը 2026 թվականի համար սահմանել՝ հաշվի առնելով 2026 թվականին նախատեսվող անշարժ գույքի գույքահարկի 25 տոկոս աճը: Նախագծով առաջարկվում է վերագրում չկատարել նաև ընտանիքի աշխատունակ, բայց չաշխատող 18 տարեկանից մինչև 22 տարեկանը ներառյալ հանրակրթական ուսումնական հաստատությունում սովորողներին։ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է պիլոտային 2 մարզերում (ՀՀ Կոտայք և Սյունիք) ներդրված գնահատման նոր համակարգի լավարկման, իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների կարգավորման, այդ համակարգին սահուն անցման, ինչպես նաև անապահովության գնահատման գործող համակարգի հիման վրա նշանակված ընտանեկան նպաստի, սոցիալական նպաստի և հրատապ օգնության վճարման շարունակականությունն ապահովելու հանգամանքներով:  
Մնաց {days} օր
4 572

Քննարկվել է 30.01.2024 - 14.02.2024

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ   «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններից հանրակրթական ուսումնական հաստատություն սովորողի ընդգրկման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով սահմանված  կարգավորումների փոփոխությունները սույն կարգի դրույթներին համապատասխանեցնելու պահանջից:
Մնաց {days} օր
1 3557

Քննարկվել է 18.09.2023 - 04.10.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Իրավական ակտում փոփոխությունները կատարվում են՝ պայմանավորված  հաստատություններում լիցենզիայով տրված տեղերի ավելացման առաջարկի ժամկետների փոփոխության անհրաժեշտությամբ, առաջնահերթություն ունեցող սովորողներին հանրակրթական ուսումնական հաստատություն ընդգրկելու, սովորողների տեղափոխման, վկայականի թվայնացմամբ պայմանավորված կարգավորումներ կատարելու, ինչպես նաև կրթությունից դուրս մնացած սովորողներին իրենց տարիքային խմբին համապատասխան դասարան ընդգրկելու անհրաժեշտությամբ:  Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է  կրթության կառավարման պետական լիազոր մարմնին հանրակրթական հիմնական ծրագրերի առաջին աստիճանի լիցենզիայով տրված սահմանային տեղերի վերաբաշխման առաջարկի ներկայացման ժամկետ սահմանել մայիսի 20-25-ը և օգոստոսի 20-25-ը` առաջին դասարանի ընդունելության տեղերի հատկեցման նպատակով:  Ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 20-25-ը, քանի որ այդ ժամանակ տնօրենները հստակ գիտեն իրենց հնարավորությունների սահմաններում որքան կարող են տարրական օղակում լիցենզիայով սահմանված տեղեր ավելացնել: Ավելացվել է դրույթ, որի համաձայն՝ առաջնահերություն ունեցողները կարող են հաստատություն  ընդունվել, եթե դպրոցը լիցենզիայով սահմանված տեղեր ունի, բացառությամբ այն դեպքի, երբ տվյալ հաստատությունը բնակավայրում միակը չէ կամ բնակավայրում գործող բոլոր ուսումնական հաստատությունների տվյալ կրթական մակարդակի համար լիցենզիայով տրված սահմանային տեղերը ազատ չեն։ Վերանայվել է հայտագրման կայքի անունը. հայտագրումն իրականացվելու է համակարգում ստեղծված առանձին haytru.emis.am կայքէջի միջոցով: Իրականացվել է փոփոխություն նաև հանրակրթության մեջ ժամկետից ուշ սովորողի ընդգրկման հետ կապված, ըստ որի մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ 8 տարին լրանալու դեպքում երեխան հաճախում է տարիքային խմբին համապատասխան դասարան՝ ներկա կարգավորմամբ գործող 1-ին դասարանի փոխարեն:
Մնաց {days} օր
0 3387

Քննարկվել է 04.08.2023 - 20.08.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ    Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելը պայմանավորված է դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու նպատակով տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ինչպես նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը թվայնացնելու և առկա խնդրահարույց հարցերը պարզեցնելու անհրաժեշտությամբ:      Սույն փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել և հստակեցվել են:  Էլեկտրոնային ծրագրային ապահովման առկայության դեպքում Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից, ինչպես նաև դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրից օգտվելու դեպքում ևս մանկավարժներին և դպրոցահասակ երեխաներին տրանսպորտային ծառայությունների դիմաց կտրվի փոխհատուցում:  
Մնաց {days} օր
9 4432

Քննարկվել է 04.05.2023 - 19.05.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է դպրոցական տարիքի հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն ընդգրկման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից:
Մնաց {days} օր
3 3984

Քննարկվել է 27.01.2023 - 11.02.2023

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները սահմանելու մասին» Դեռևս 2019 թվականից մեկնարկել է հանրակրթության բովանդակային բարեփոխման գործընթացը։ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթության բովանդակությունը կարգավորվում է Հանրակրթության պետական չափորոշչով, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ, որի մեջ ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի N 1088-Ն որոշմամբ կատարվել են փոփոխություններ: Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, առավելագույն ծավալը, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական պահանջները և սովորողների գնահատման համակարգը: Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգով սահմանված են սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման սկզբունքները: Ուստի օրենքի փոփոխություններով անհրաժեշտություն առաջացավ սահմանելու պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողի ուսումնառության արդյունքների գնահատման հետ կապված իրավահարաբերությունները։  
Մնաց {days} օր
4 8162

Քննարկվել է 25.11.2022 - 10.12.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Սույն փոփոխությամբ հրամանում առկա կարգավորումները պարզեցվել և հստակեցվել են, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 21-ի N 47-Ն հրամանով կկարգավորվի միայն սովորողների տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև կրթության կառավարման տեղեկատվական համակարգում տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցում ստացող անձանց մասին տեղեկատվությունը կթվայնացվի՝ հնարավորինս զերծ մնալով անճշտություններից:
Մնաց {days} օր
0 4466

Քննարկվել է 03.11.2022 - 18.11.2022

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը Նախագծի ընդունմամբ ակնկալվում են հետևյալ արդյունքները՝1) ուսման (վերապատրաստման) ծախսերի փոխհատուցման կամ չփոխհատուցման հարցի հստակ օրենսդրական կարգավորումը ոստիկանությունում ծառայությունից ազատելու ցանկացած հիմքի դեպքում,2) անբավարար առաջադիմության պատճառով ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատվելը որպես ուսման (վերապատրաստման) ծախսերը փոխհատուցելու պարտականությունից ազատվելու հիմք օրենսդրորեն չդիտարկելը,3) «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածում առկա որոշ ձևակերպումների հստակեցումն ու միատեսակ տերմինաբանության ապահովումը, ինչպես նաև ներքին հակասության վերացումը,4) ուսման (վերապատրաստման) ծախսերը չփոխհատուցելու հիմքերի ցանկի ընդլայնումը՝ երկու նոր հիմք նախատեսելու միջոցով (ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու պատճառով (չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը) ծառայությունից ազատումը և ծառայողի մահվան դեպքում ծառայությունից ազատումը):
Մնաց {days} օր
0 5355
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: