Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 23.10.2025 - 17.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N1354-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N1354-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է լրացում կատարել վերոնշյալ որոման Հավելված 10-ում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ՀՀ էկոնոմիկայի նախարարությանն արտաքին առևտրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու նպատակով
Մնաց {days} օր
0 1352

Քննարկվել է 14.10.2025 - 29.10.2025

«ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է ապահովել հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվելու դեպքում տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ապրանքների հայտարարագիր կիրառման հնարավորությունը:
Մնաց {days} օր
0 1294

Քննարկվել է 16.09.2025 - 01.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման   լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկատ­վությունը մաքսային մարմինների կողմից լիցենզիան տրամադրող լիազոր պետական մարմիններին կներկայացվեն վերջիններիս կողմից հարցման իրականացման դեպքում՝ ներկայումս պարբերական տրամադրման փոխարեն: Նշված փոփոխությունը հնարավորություն կընձեռի զերծ մնալ մաքսային մարմինների կողմից հավելյալ ռեսուրսի և ժամանակային ծախսերից և դրանք ուղղել մաքսային մարմնին վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը:
Մնաց {days} օր
0 1016

Քննարկվել է 26.06.2025 - 12.07.2025

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Միասնական հաշվի համակարգի ներդրման նպատակով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում՝ մասնավորապես մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվարկմանը, գանձմանն առնչվող կարգավորումներում։ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել հետևյալ բարելավումները՝ Միասնական հաշվի կիրառում համապատասխան դրամական միջոցների համալրման և այդ միջոցներով պարտավորությունների մարման նպատակով՝ անկախ մաքսային մարմնից և վճարի տեսակից, ինչն էականորեն կդյուրացնի դրամական միջոցների հոսքի հաշվառումը, անհատական հաշվի հասանելիություն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար, տույժերի ինքնաշխատ հաշվարկ և հաշվառում՝ համաձայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերի և կարգի, պարտավորությունների ինքնաշխատ մարման հնարավորություն՝ համաձայն վճարողի կողմից սահմանված կարգաբերումների, գերավճարների տնօրինման, գումարների վերադարձի ընթացակարգերի դյուրացում։
Մնաց {days} օր
0 1372

Քննարկվել է 30.05.2025 - 14.06.2025

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր     Արտաքին էլեկտրոնային առևտրի կարգավորման նպատակով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ստորագրվել է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունը։ Արձանագրությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի 24․06․2024թ․ N ՆՀ-195-Ն հրամանագրով։ Արձանագրությամբ կանոնակարգ­վել են Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող պետություններից էլեկտրոնային առևտրի շրջանակներում օտարերկրյա էլեկտրոնային առևտրի հարթակներից ձեռքբերված ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման, հայտարարագրման և այլ մաքսային գործառնություն­ների հետ կապված հարաբերությունները։ Արձանագրությամբ մի շարք իրավահարաբերությունների սահմանումը վերապահվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին, ինչի ապահովման նպատակով մշակվել են օրենքների նախագծերը։       Միաժամանակ, հաշվի առնելով այն, որ արձանագրությամբ էլեկտրոնային առևտրի ապրանքները տարանջատվել են ապրանքների այլ կատեգորիաներից, անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխան լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ սահմանելով մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար պետական տուրքի դրույքաչափեր։ Դրույքաչափերը նախատեսվել են հիմք ընդունելով ներկայումս օրենքով ապրանքների հայտարարագրի և ուղևորային մաքսային հայտարարագրի համար սահմանված չափերը՝ դրանք տարածելով էլեկտրոնային առևտրի ապրանքների նկատմամբ։
Մնաց {days} օր
0 1484

Քննարկվել է 14.01.2025 - 04.02.2025

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Մշակութային արժեքների վերամշակման՝ մաքսային տարածքից դուրս մաքսային ընթացակարգերով արտահանման եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգի իրավական դաշտը  ներկայումս կարգավորված չէ: Նախագծով կկարգավորվի պետական սեփականություն համարվող` պետական կամ այլ պահոցներում մշտապես պահպանվող, պետական սեփականություն չհամարվող` պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքների, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանական ցուցակում չգրանցված կամ գրանցման ոչ ենթակա մշակութային արժեքների վերամշակման նպատակով արտահանումը, լիազոր մարմնի կողմից հսկողություն կիրականացվի վերամշակման նպատակով մշակութային արժեքի արտահանման և վերամշակված առարկայի վերադարձի նկատմամբ:  
Մնաց {days} օր
0 1815

Քննարկվել է 25.10.2024 - 11.11.2024

Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության Մաքսային կարգավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին   Օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի որոշակիացնել մաքսային ստուգումների գործընթացը, հստակեցնել մաքսային ստուգումների գծով գործող կարգավորումներով չսահմանված հարցերը, ամրագրել մաքսային ստուգմանը վերաբերող փաստաթղթերի էլեկտրոնային եղանակով ծանուցման դրույթները, սահմանել պատասխանատվության նորմեր մաքսային ստուգման արդյունքներով` լրացուցիչ հայտնաբերված պարտավորությունների նկատմամբ:   
Մնաց {days} օր
0 2688

Քննարկվել է 23.08.2024 - 07.09.2024

«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի դրույթների գործնական կիրառման ընթացքում ծագած խնդիրների լուծման, օրենքով սահմանված մի շարք դրույթների հստակեցման, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դրույթների հետ հակասությունների վերացման, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից իրականացվող վարչարարական գործընթացների պարզեցման, իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան փոփոխությունների և լրացումների իրականացում։ Միաժամանակ, նախատեսվում են օրենքով սահմանված անձանց առանձին կատեգորիաների (օրինապահ տնտեսվարողներ, անմաքս առևտրի խանութների տիրապետողներ, մաքսային ներկայացուցիչներ) առավել արդյունավետ գործունեությունն ապահովող, ինչպես նաև նշված անձանց նկատմամբ մաքսային մարմինների կողմից արդյունավետ հսկողության իրականացումն ապահովող դրույթներ։
Մնաց {days} օր
0 3028
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: