Հիշել նախագիծը
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Միասնական հաշվի համակարգի ներդրման նպատակով նախատեսվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարել «Մաքսային կարգավորման մասին» օրենքում՝ մասնավորապես մաքսային վճարների գծով պարտավորությունների հաշվարկմանը, գանձմանն առնչվող կարգավորումներում։
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել հետևյալ բարելավումները՝
- Միասնական հաշվի կիրառում համապատասխան դրամական միջոցների համալրման և այդ միջոցներով պարտավորությունների մարման նպատակով՝ անկախ մաքսային մարմնից և վճարի տեսակից, ինչն էականորեն կդյուրացնի դրամական միջոցների հոսքի հաշվառումը,
- անհատական հաշվի հասանելիություն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար,
- տույժերի ինքնաշխատ հաշվարկ և հաշվառում՝ համաձայն օրենսդրությամբ նախատեսված դեպքերի և կարգի,
- պարտավորությունների ինքնաշխատ մարման հնարավորություն՝ համաձայն վճարողի կողմից սահմանված կարգաբերումների,
- գերավճարների տնօրինման, գումարների վերադարձի ընթացակարգերի դյուրացում։
-
Քննարկվել է
26.06.2025 - 12.07.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1360
Տպել