Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.05.2025 - 27.05.2025

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՈՒՆԵՑԱԾ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏՐՎԱԾ ՏԱՐԿԵՏՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի № 1104 -Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունենալու համար մի շարք քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայաության զորակոչից տրված տարկետումը դադարեցնելու մասին
Մնաց {days} օր
0 1952

Քննարկվել է 02.05.2025 - 18.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի  N 1111-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի  Դ. Իսկանդարյանին և Հ. Պողոսյանին ավարտելու ուսումնառությունը:
Մնաց {days} օր
2 2478

Քննարկվել է 02.05.2025 - 18.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1069-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիս 1-ի N 1069-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներներ կատարելու մասին» որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացիներ Հրաչյա Արմենի Նալբանդյանին  և Գրիգոր Արթուրի Պետրոսյանին   ավարտելու ուսումնառությունը:
Մնաց {days} օր
1 2302

Քննարկվել է 28.04.2025 - 18.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՔՈԼԵՋՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գործող պետական քոլեջների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի։ Սույն որոշման N 1 հավելվածում ներառված այն կազմակերպությունները, որոնց համար N 1 հավելվածում նշված գործող ու նոր անվանումները տարբերվում են, վերանվանել համաձայն N 1 հավելվածում նշված նոր անվանման: Հաստատել Հայաստանի Հանրապետության` պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև ունեցող պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի: Հաստատել Հայաստանի Հանրապետության` հիմնադրամի կազմակերպաիրավական ձև ունեցող պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի:
Մնաց {days} օր
5 5738

Քննարկվել է 28.04.2025 - 14.05.2025

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 147-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին և մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը
Մնաց {days} օր
24 3319

Քննարկվել է 28.04.2025 - 14.05.2025

«ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է  2025 թվականի մարտի 5-ի՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-57-Ն (այսուհետ՝ օրենք) ընդունմամբ և իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
23 4376

Քննարկվել է 25.04.2025 - 10.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 2106-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարությունը ընդունել է մի շարք որոշումներ, որոնցով հաստատել է կառուցվող, հիմնանորոգվող, վերոնորոգվող հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների, առողջապահական կազմակերպությունների, ջրամատակարարման համակարգերի և այլ ենթակառուցվածքների ցանկերը, դրանց միջամտության աստիճանը, և սահմանել պատվիրատու կազմակերպություններին։    Սահմանված պատվիրատու կազմակերպությունները որպես կանոն պետական կառավարման մարմիններն են, դրանց ենթակայությամբ գործող մարմինները, պետության կողմից ստեղծված հիմնադրամները, պետական ոչ առևտրային կազմակերպությունները, դեպարտամենտները և այլն։ Պատվիրատու կազմակերպություններից շատերը, ունենալով մասնագիտական և տեխնիկական կարողություններ, ցանկանում են, ինքնուրույն իրենց միջոցներով կազմակերպել շինարարության որակի տեխնիկական հսկողության գործընթացը, սակայն, քանի որ մեր հանրապետությունում շինարարության որակի տեխնիկական հսկողության իրականացումը լիցենզավորման ենթակա գործունեություն է, ուստի զրկված են այդ հնարավորությունից։    Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կողմից հիմնադրված կամ վերջինիս մասնակցությամբ իրավաբանական անձինք հնարավորություն կունենան ստանալու քաղաքաշինության բնագավառում գործունեության լիցենզիաներ՝ համապատասխան ներդիրներով և սեփական մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներով առավել պատշաճ ապահովել իրենց կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակին և որակյալ իրականացումը։
Մնաց {days} օր
6 2740

Քննարկվել է 25.04.2025 - 13.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 808-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տարբեր քննարկումների արդյունքում կապված ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջի հետ պարզվեց, որ շատ նախադպրոցական ուսումնական հաստատությունների, այդ թվում նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար կարող է խնդիր առաջանալ լիցենզավորվելիս (քանի որ դեռ կան մեծ թվով ուսումնական հաստատություններ, որոնք նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր են իրականացնում բնակելի տարածքներում), ուստի անհրաժեշտություն ենք համարում նախադպրոցական հիմնական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար ուսումնական տարածքի հասարակական նպատակային նշանակության պահանջը փոխարինել հասարակական և բնակելի նպատակային նշանակության տարածք ունենալու պահանջով: Նախադպրոցական ծառայություն իրականացնող կազմակերպությունները, քանի որ իրականացնում են ծառայություն մինչև 4 ժամ տևողությամբ, ուստի մանկավարժական կազմը հիմնական աշխատողներով ապահովելու խնդիր է առաջանում, քանի որ օրվա մի մասը նրանք աշխատում են այլ հաստատություններում: Այս հանգամանքը հաշվի առնելով նախատեսել ենք 80% հիմնական աշխատողների շեմը իջեցնել 50%:
Մնաց {days} օր
5 2859
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: