Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Պետական եկամուտների կոմիտե

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 28.10.2025 - 12.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում գործարքների ճշգրտման, ԱԱՀ-ի և ակցիզային հարկի գծով հարկային պարտավորությունների հաշվարկման հետ կապված  առաջացած հարցերի կանոնակարգում և հստակեցում, առանձին իրավական նորմերի վերանայում, բովանդակային և խմբագրական փոփոխությունների կամ լրացումների կատարում 
Մնաց {days} օր
0 2965

Քննարկվել է 23.10.2025 - 07.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ փորձաքննություն իրականացնող անձինք փորձագիտական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե կներկայացնեն՝ համապատասխան պահանջի առկայության դեպքում։ Նշված նորմի նախատեսման արդյունքում կլուծվեն մեծածավալ և հսկողական գործընթացների համար ոչ անհրաժեշտ տեղեկությունների փոխանցման և պահպանման հետ կապված խնդիրները։
Մնաց {days} օր
0 2158

Քննարկվել է 14.10.2025 - 29.10.2025

«ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ (ՓՈԽԱԴՐՄԱՆ), ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԵՎ (ԿԱՄ) ԱՅԼ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ` ՈՐՊԵՍ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագծով նախատեսվում է ապահովել հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվելու դեպքում տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթերի՝ որպես ապրանքների հայտարարագիր կիրառման հնարավորությունը:
Մնաց {days} օր
0 1737

Քննարկվել է 24.09.2025 - 09.10.2025

«ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 40-րդ կետով։
Մնաց {days} օր
0 1482

Քննարկվել է 16.09.2025 - 01.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N 1524-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից արտաքին առևտրի դեպքում սահմանափակումների ենթակա ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման   լիցենզիաների կատարման վերաբերյալ տեղեկատ­վությունը մաքսային մարմինների կողմից լիցենզիան տրամադրող լիազոր պետական մարմիններին կներկայացվեն վերջիններիս կողմից հարցման իրականացման դեպքում՝ ներկայումս պարբերական տրամադրման փոխարեն: Նշված փոփոխությունը հնարավորություն կընձեռի զերծ մնալ մաքսային մարմինների կողմից հավելյալ ռեսուրսի և ժամանակային ծախսերից և դրանք ուղղել մաքսային մարմնին վերապահված գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը:
Մնաց {days} օր
0 1393

Քննարկվել է 25.08.2025 - 12.09.2025

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<<<ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ      Նախագծով առաջարկվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ հայցի ապահովման վերաբերյալ կարգավորումներում ավելացնել այնպիսի դրույթ, որը կերաշխավորի, որ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի արդյունքերի՝ դատական կարգով վիճարկումը չի կասեցնելու մրցույթի անցկացման ընթացակարգը կամ օպերատորի գործունեությունը: Այլ խոսքով, եթե հարուցվի դատական գործ, ապա այդ գործի շրջանակներում չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի օպերատորի ընտրության ընթացակարգի կամ նրա գործունեության կասեցմանը:     Միաժամանակ, «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ հստակեցվում է, որ նշված օրենքի գործողությունը չի տարածվում խաղային գործունեության կարգավորման օպերատորի մրցույթի կամ դրա արդյունքում կնքված գործարքների վրա:
Մնաց {days} օր
0 2250

Քննարկվել է 25.08.2025 - 12.09.2025

<<<<Խաղային գործունեության կարգավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> և <<<<Պետություն-մասնավոր գործընկերության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> օրենքների նախագծեր Սահմանվել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման մասին նորմ և դրա համար սահմանվել հստակ ժամկետ՝ երկու ամիս, որը հոսում է բողոքարկվող որոշման կայացման կամ գործողության կատարման (անգործության ցուցաբերման) օրվանից։ Միաժամանակ, առաջարկվել է նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի 14․9-րդ հոդվածով սահմանված՝ ՊՄԳ ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման համար նույնպես սահմանել երկու ամիս ժամկետ, որը, կրկին, հոսում է բողոքարկվող որոշման կայացման կամ գործողության կատարման (անգործության ցուցաբերման) օրվանից։ Միաժամանակ, կարևորելով այն հնարավոր դեպքերը, երբ բողոքարկման ենթակա որոշումը կարող է կայացված լինել նախագծերով առաջարկվող կարգավորումները ուժի մեջ մտնելուց առաջ, նախագծերի անցումային դրույթներով սահմանվել է նաև, որ համապատասխան օրենքներն ուժի մեջ մտնելուց առաջ կատարված գործողությունները (դրսևորած անգործությունը) կամ կայացված որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում։  
Մնաց {days} օր
0 1805

Քննարկվել է 22.08.2025 - 06.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով 28․02․2024թ․ ՀՕ-106-Ն օրենքով կատարված փոփոխություններին համապատասխան՝ ՀՀ կառավարության 02.02.2017թ. N 86-Ն որոշման մեջ հստակեցվում են դրոշմանիշային վճարի հաշվարկման նպատակով հիմք ընդունվող համապատասխան հաշվարկների անվանումները։ Միաժամանակ, նախագծով առաջարկվում է սահմանել, որ. - դրոշմանիշային վճար վճարողի կողմից (ինչպես ինքնուրույն, այնպես էլ հարկային գործակալի միջոցով) հարկային մարմին ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա առաջացած՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները հատուցման հիմնադրամին փոխանցված լինելու դեպքում հարկային մարմինը, հատուցման հիմնադրամի հետ փոխհամաձայնեցված կարգով, ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով, նշված անձանց (այդ թվում՝ վերջիններիս հարկ վճարողի հաշվառման համարը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը) և դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարների, ինչպես նաև  հաշվարկների ճշտման արդյունքում հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարի չափի վերաբերյալ վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է հատուցման հիմնադրամին, - hատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները համապատասխան գանձապետական հաշվեհամարին փոխանցելուց հետո փոխանցված գումարի վերաբերյալ տվյալը հարկային մարմնի հետ փոխհամաձայնեցված կարգով, ինքնաշխատ էլեկտրոնային եղանակով տրամադրում է հարկային մարմնին՝ դրոշմանիշային վճարի պարտավորություններից ավելի վճարված գումարները վերահաշվարկելու համար, - եթե ֆիզիկական անձը հաշվետու տարվա եկամուտներից դրոշմանիշային վճարներ է վճարել ինչպես ինքնուրույն, այնպես էլ հարկային գործակալի միջոցով, և դրոշմանիշային վճարները վերադարձվել են մասնակի, ապա համարվում է, որ դիմումի հիման վրա սահմանված կարգով նախ վերադարձվել են ֆիզիկական անձի կողմից ինքնուրույն հաշվետու տարվա եկամուտներից հաշվարկված և վճարված դրոշմանիշային վճարները:
Մնաց {days} օր
0 2003

Քննարկվել է 15.08.2025 - 30.08.2025

«Կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնողների՝ հերթերի կառավարման համակարգին միանալու կարգը, կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեության իրականացման պահանջները և Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հիմք ընդունելով միջազգային պրակտիկայում կիրառվող կարգավորումները, առաջարկվում է պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերի հարևանությամբ նախատեսել վճարովի կայանատեղիների կազմակերպման գործունեություն, որի շրջանակներում կգործի հերթերի կառավարման համապատասխան էլեկտրոնային համակարգ՝ բեռնատար տրանսպորտային միջոցների շարժի հաշվառման, հերթագրման, անցման կետ մուտք գործելու թույլտվության տրամադրմանն ուղղված՝ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման նպատակներով: Նշված գործընթացների կազմակերպմամբ նախատեսվում է, որ անցման կետի տարածքում չեն առաջանա հերթեր և կուտակումներ՝ նախապես բեռնատար տրանսպորտային միջոցի և դրանցով փոխադրվող բեռների վերաբերյալ տեղեկությունների առկայության և անհրաժեշտ հսկողական գործընթացների նախանշման արդյունքում։ «Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների համար հերթերի կառավարման համակարգի կիրառման կարգավորումները։ Մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ տրանսպորտային միջոցների հերթագրման նպատակով կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջները․ կուտակային կայանատեղիների ստեղծման նպատակով՝ ավտոմոբիլային անցման կետերից հեռավորությունը․ կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից մատուցվող ծառայությունները․ բեռնատար տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները․ էլեկտրոնային եղանակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց միջև փոխազդեցության նորմերը․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեին և ՀՀ կառավարությանը վերապահված առանձին իրավասությունները։ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվում է սահմանել պետական տուրք՝ կուտակային կայանատեղիների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից մաքսային մարմինների հերթագրման համակարգի միջոցով Հայաստանի Հանրապետությունից մեկնող յուրաքանչյուր երեք հազար բեռնատար տրանսպորտային միջոցների հերթագրման ծառայության (մուտքի, կայանման, ելքի) համար։ Բեռնատար տրանսպորտային միջոցների վերը նշված քանակի սահմանման համար հիմք է հանդիսացել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական բազայում առկա տեղեկատվությունը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ավտոմոբիլային անցման կետերով Հայաստանի Հանրապետությունից նվազագույն ելքերը եղել են Գոգավանի անցման կետով՝ 1 ամսում միջինը շուրջ 3000 բեռնատար տրանսպորտային միջոց։ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետությունից մեկնող բեռնատար տրանսպորտային միջոցների՝ կուտակային կայանատեղիներում հերթագրման ծառայության վճարի առավելագույն չափը մեկ բեռնատար տրանսպորտային միջոցի համար, հերթերի կառավարման համակարգին միանալու նպատակով իրավաբանական անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը կամ տեղեկությունները, համակարգին միանալու նպատակով դիմումի ուսումնասիրության կարգն ու ժամկետները, կուտակային կայանատեղիների գործունեություն իրականացնող անձանց տարածքների կառուցվածքին, տեղակայմանը, մակերեսին և գույքային հագեցվածությանը ներկայացվող պահանջները, դրանց չպահպանման արդյունքում իրականացվող գործողությունների շրջանակը։  
Մնաց {days} օր
0 1663
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: