16.03.2026
Առաջարկում ենք "Խաղային գործունեության կարգավորման մասին" օրենքի 8-րդ հոդվածի նոր խմբագրության 1-ին մասում ավելացնել 3-րդ արգելքը՝ Հայաստանի Հանրապետությունում առևտրային բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությունում չլիցենզավորված օտարերկրյա խաղային կազմակերպիչների օգտին վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը: Միաժամանակ նույն հոդվածի 3-րդ մասում ավելացնել նաև խաղային բիզնես գործունեության նույնականացման կոդի (MCC կոդ) միջոցով քարտերի արգելափակման պահանջը, որը միջազգային փորձում լայնորեն կիրառվող արդյունավետ միջոց է VISA և Mastercard քարտերի համար և զգալիորեն կնպաստի ՀՀ տարածքում չլիցենզավորված ու վերահսկողությունից դուրս գործող հարթակներում հայկական բանկերի թողարկած քարտերով գործարքների արգելքի ապահովմանը:
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: