Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Շրջակա միջավայրի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

29.04.2026 14.05.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման մեջ փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N90-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման Հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) ցանկը ներկայումս հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշմամբ, ինչը հանգեցնում է ոլորտը կարգավորող նորմերի տարանջատված կիրառման։ N 1368-Ն որոշմամբ հաստատված է պարզապես ցանկ, քանի որ որոշումն ընդունելու ժամանակ ցանկով սահմանված նյութերը դեռևս կարգավորման ենթակա չէին։ Հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) և դրանց պարունակող խառնուրդների քվոտավորման համակարգը Հայաստանի Հանրապետությունում սկսել է կիրառվել 2024 (մաքուր նյութերը) և  2025 (խառնուրդները) թվականներից ։ Առաջարկվող խմբագրմամբ նախատեսվում է լրացնել Որոշումը նոր հավելվածով (Հավելված 5.1), որով սահմանվում է սահմանափակման ենթակա հիդրոֆտորածխածինների և դրանց խառնուրդների հստակ ցանկը՝ ապահովելով իրավական որոշակիություն և կիրառման միասնականություն։ Միևնույն ժամանակ նախատեսվում է 2020 թվականի օգոստոսի 20-ի N1368-Ն որոշմամբ հաստատված հիդրոֆտորածխածինների ցանկում տեղ գտած տեխնիկական վրիպակի շտկում։
Մնաց {days} օր
0 346

29.04.2026 14.05.2026
«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագիծ   Նախատեսվում է հաստատել նախագծի հավելվածով սահմանված սնդիկի հավելիչով արտադրանքի Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման  արգելք՝ վեց ամիս ժամկետով։
Մնաց {days} օր
0 287

27.04.2026 21.05.2026
«Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Լոռու և Արարատի մարզերում գտնվող մի շարք բնության հուշարձանների սահմանները (հատակագծերը) և տարածքների չափերը հաստատելու, դրանց սահմաններում ներառվող հողամասերի նվիրաբերության, Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցման, ամրացման և նպատակային ու գործառնական նշանակության փոփոխման գործընթացը կազմակերպելու մասին» Նախագծով առաջարկվում է հաստատել Կոտայքի, Լոռու և Արարատի մարզերում գտնվող մի շարք բնության հուշարձանների սահմանները (հատակագծերը) և տարածքների չափերը, ինչպես նաև կազմակերպել դրանց սահմաններում ներառվող հողամասերի իրավական նույնականացման, համայնքային հողամասերի՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերության, պետական սեփականության իրավունքի պետական գրանցման, լիազորված մարմնին ամրացման և նպատակային ու գործառնական նշանակության փոփոխության գործընթացները։ Նախագծի ընդունումը միտված է բնության հուշարձանների սահմանների, գույքային պատկանելության և պահպանության ռեժիմի իրավական հստակեցմանը, դրանց անձնագրման համար անհրաժեշտ հիմքերի ապահովմանը, ինչպես նաև պահպանության և հետագա արդյունավետ կառավարման համար միասնական և կանխատեսելի իրավական միջավայրի ձևավորմանը։
Մնաց {days} օր
0 313

21.04.2026 08.05.2026
«Հյուսիսային ջրավազանային կառավարման տարածքի 2026-2031 թվականների կառավարման պլանը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության էներգետիկ և շրջակա միջավայարի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցել ջրային ռեսուրսների  կառավարման համար համար պատասխանատու մարմիներին և հասարակությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը և վերջին հաշվով դրանց արդյունավետ կառավարմանը  
Մնաց {days} օր
1 488

20.04.2026 14.05.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի № 1569-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման N 3 հավելվածում՝ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների թեմատիկ տարածական տվյալների շերտերի և դրանց հատկանիշների լրամշակման նպատակով։ Մասնավորապես՝ ընդլայնվում են անտառներին և ԲՀՊՏ-ներին վերաբերող շերտերի պարտադիր տվյալները, ամրագրվում են թույլատրելի և սահմանափակված կամ արգելված գործունեության տեսակները, կիրառվող իրավական հիմքերը, կառավարման մարմնի, էլեկտրոնային հղումների և թարմացման ամսաթվի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ազգային պարկերի տարածքագործառնական գոտիները ներկայացվում են որպես առանձին տարածական շերտ։ Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա ազգային գեոպորտալի գործնական կիրառելիությունը, կբարելավվի ներդրումային միջավայրի նախնական գնահատման հնարավորությունը, կուժեղանա տվյալների թափանցիկությունը և կանխատեսելիությունը՝ միաժամանակ ապահովելով բնապահպանական ռեժիմների ավելի հստակ տեսանելիությունը և պահպանումը։
Մնաց {days} օր
0 518

Քննարկվել է 16.04.2026 - 01.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի 589 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է պետական անտառներում և բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողության իրականացումը վերապահել էկոպարեկային ծառայությանը՝ համապատասխանեցնելով «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի դրույթների պահանջներին։
Մնաց {days} օր
0 906

Քննարկվել է 10.04.2026 - 30.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2207-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի Նախագծով տրվել են կարգավորումներ էկոլոգիական թողքի կետում ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքերի տեղադրման պահանջից ազատվելու վերաբերյալ։
Մնաց {days} օր
0 1329

Քննարկվել է 03.04.2026 - 18.04.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 191-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ Նախագծով առաջարկվում է սահմանել ընդերքօգտագործման    ընթացքում կախված մասնիկների ( PM2,5 և PM10) համար  մթնոլորտային օդի որակի մշտադիտարկման իրականացում շարունակական (անընդհատ) եղանակով՝ ավտոմատ չափման սարքավորումների կիրառմամբ։ Նախագծով նաև նախատեսվում է, որ մշտադիտարկման արդյունքում ժամային պարբերականությամբ ստացված տվյալները փոխանցվում և հրապարակվում   ընդերքօգտագործողի պաշտոնական էլեկտրոնային հարթակում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կախված մասնիկների (PM2,5 և PM10) արտանետումների վերահսկման նպատակով ստեղծված առցանց հարթակում։
Մնաց {days} օր
0 987

Քննարկվել է 02.04.2026 - 17.04.2026

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ               Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ  (ՎԻՎ) օրենսգրքի համապատասխան հոդվածով սահմանված՝ թափոնների վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվության հետ կապված  դրույթը համապատասխանեցնել «Թափոնների մասին» օրենքին, ինչպես նաև  ՎԻՎ օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, ինչով կսահմանվի տուգանքներ՝ թափոնների գործածության մեջ ներգրավված իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից թափոնների պատշաճ հաշվառում չիրականացնելու, թափոնների անվտանգ գործածության  կանոնները չպահպանելու և պահանջները չկատարելու համար։
Մնաց {days} օր
1 862
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: