Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 05.02.2025 - 20.02.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում լրացման և փոփոխությունների միջոցով բացահայտել կաշառքի և ապօրինի վարձատրության խոշոր և առանձնապես խոշոր չափերը, ինչպես նաև վերացնել վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտին վերաբերող անհստակությունները և լուծել օրենսդրական տեխնիկայի տեսանկյունից որոշ անհստակություններ:
Մնաց {days} օր
1 4116

Քննարկվել է 04.02.2025 - 19.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխության պայմաններում օրենսդրորեն հստակ կամրագրվի, որ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ ժառանգության իրավունքի վկայագրից) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացը պարտադիր է նոտարի համար՝ անկախ նրանից, թե արդյոք գործարքի կողմը ներկայացրել է այդպիսի պահանջ, թե՝ ոչ: Այս կարգավորման արդյունքում կպարզեցվի գործարքների նոտարական վավերացումից հետո գործարքներից ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու գործընթացը: Նշվածն, իր հերթին, կարող է շատ դեպքերում էապես կրճատել գործարքի նոտարական վավերացման և գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման միջև ընկած ժամանակահատվածը,  դրանով իսկ հստակություն և նոտարի կողմից պետական գրանցման ներկայացնելու մասով վստահելիություն հաղորդելով գործընթացին: Այսինքն՝ պարզեցված կարգավորումը կնպաստի ոչ միայն անձի կողմից գործարքի վավերացումից մինչև այդ գործարքից ծագող իրավունքների պետական գրանցման համար Կոմիտե դիմելն ընկած ժամանակի կրճատմանը, այլ նաև ողջ գործընթացի վստահելիության և արդյունավետության բարձրացմանը։
Մնաց {days} օր
1 2945

Քննարկվել է 04.02.2025 - 19.02.2025

«ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է օրենքից հանել Արդարադատության ակադեմիայի կողմից պետական բյուջեի միջոցների հաշվին մասնագիտական պատրաստում անցնող ունկնդիրներին կրթաթոշակ վճարելու և դրան ուղղակիորեն վերաբերող կարգավորումները՝ պետական բյուջեի միջոցների օգտագործումը դարձնելով ավելի թիրախային և հիմնավորված, ինչը թույլ կտա տնտեսված միջոցները օգտագործել Ակադմիայի կարիքների բավարարման և կարողությունների զարգացման համար:
Մնաց {days} օր
0 3231

Քննարկվել է 31.01.2025 - 15.02.2025

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է երկարաձգել «Կատարողական վարույթի մասին» օրենքի և հարակից օրենքների ուժի մեջ մտնելու ժամկետները, ինչը հնարավորություն կտա էլեկտրոնային համակարգը նախապատրաստել օրենսդրական կարգավորումներով սահմանված պահանջներին և ապահովել պատշաճ ներդրումը, այդ թվում՝ համապատասխան սպասարկման ընկերության հետ կնքել պայմանագիր, Ծառայությունում առկա գործող համակարգում կատարել  անհրաժեշտ փոփոխություններ, համակարգը համակցել այլ մարմինների հետ, զուգահեռ՝ շրջանառել և ընդունել Օրենքի կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի փաթեթը, ինչպես նաև վերապատրաստել հարկադիր կատարողներին՝ նոր օրենսդրական կարգավորումներին և էլեկտրոնային գործիքների կողմից տրամադրվող հնարավորություններին ծանոթացնելու նպատակով։
Մնաց {days} օր
2 5397

Քննարկվել է 23.01.2025 - 07.02.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԻՆՈՖՈՏՈՖՈՆՈ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՃԵՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի կինոյի հիմնադրամին վերապահել կինոֆոտոֆոնո ոլորտի առանցքային բոլոր ծառայությունների, այդ թվում՝ կինոժառանգության վերականգնման, թվայնացման, պահպանման և արխիվային ծառայությունների մատուցումը՝ որպես «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի կիրարկումը ապահովող նեղ մասնագիտացված կազմակերպության, իսկ վերահսկողությունը փոխանցել տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը։
Մնաց {days} օր
9 3432

Քննարկվել է 17.01.2025 - 02.02.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N 1146-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է «e-draft» համակարգում բարելավումներ գործարկելն ապահովելու նպատակով համապատասխան լրացումներ և փոփոխություն իրականացնել հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգում:
Մնաց {days} օր
0 4434

Քննարկվել է 14.01.2025 - 29.01.2025

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում օրենքով սահմանված կարգով կապահովվի քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայության գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացումը և սպասարկման կենտրոնների բնականոն գործունեությունը:
Մնաց {days} օր
5 3490

Քննարկվել է 08.01.2025 - 23.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, ««ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի նպատակն է նախատեսել դատավորին էթիկայի և կարգապահական հարցերով գաղտնի խորհրդատվություն տրամադրելու հնարավորությունը, բարձրացնել Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ձայների կշռի ու հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը, օրենքով սահմանել դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովների կազմում դատավոր չհանդիսացող անդամներին ներկայացվող պահանջները:
Մնաց {days} օր
8 3046

Քննարկվել է 30.12.2024 - 14.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 956-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 20-ի N 956-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է լուծել հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների՝ պետական սեփականություն դարձած նվերների տնօրինման ժամանակ գործնականում առաջացած խնդիրները:
Մնաց {days} օր
0 2971
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: