«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 19.09.2025թ. N ԿԱ/276-2025 արձանագրության 1.1 կետով տրված հանձնարարականի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքի (այսուհետև՝ Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սահմանամերձ տարածաշրջանների մասին տարեկան ծրագիրը Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում պետական բյուջեի կազմում, որի ֆինանսավորման գումարն արտացոլվում է պետական բյուջեի ծախսերում:
Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 19.09.2025թ. նիստում քննարկված «Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու մասին» և «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների 2026 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ N ԿԱ/276-2025 արձանագրության 1.1 կետով տրված հանձնարարականով առաջարկվել էր ֆինանսների նախարարությանը պատասխանատու կառույցների հետ քննարկել, թե ներկայացված նմանատիպ ծրագրերը ՀՀ պետական բյուջեի մասին օրենքի նախագծերի կազմում ԱԺ ներկայացնելիս ինչ բովանդակային հարց են կարգավորում և քննարկման արդյունքներով ներկայացնել առաջարկ՝ ծրագրերի կազմն ու բովանդակությունը վերանայելու նպատակով:
Վերոնշյալի շրջանակներում ֆինանսների նախարարությունում կազմակերպվել է քննարկում, որի ընթացքում առաջարկվել է Օրենքից պետական բյուջեի մասին օրենքի նախագծերի կազմում տարեկան ծրագրերն ԱԺ ներկայացնելու պահանջը հանել և դրա փոխարեն ծրագրերը ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել պետական բյուջեի հաստատումից հետո երկամսյա ժամկետում:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրվել է նոր խմբագրությամբ։
Սույն փոփոխությունից ելնելով համապատասխան փոփոխություններ են կատարվել նաև Օրենքի 5-րդ հոդվածում՝ տարեկան ծրագրի կատարման մասին հաշվետվությունների քննարկման և հաստատման կարգում։
Միաժամանակ գործող կարգավորումները ներկայումս ապահովում են ծրագրերի մշակման և իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր շրջանակը։ Հետևաբար, նախագծով դրանց վերանայում նախատեսված չէ։
3. Կարգավորման բնույթը և նպատակը
Սույն կարգավորումն ունի ընթացակարգային բնույթ և նպատակ ունի վերանայել «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքով սահմանված տարեկան ծրագրի ներկայացման և հաստատման կարգը։ Փոփոխությամբ առաջարկվում է տարեկան ծրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կազմում Ազգային ժողով ներկայացնելու պահանջը փոխարինել դրանց՝ պետական բյուջեի հաստատումից հետո Կառավարության կողմից հաստատմամբ։
Կարգավորման նպատակն է չծանրաբեռնել պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հավելյալ ծրագրերով և ապահովել ծրագրերի հաստատման ավելի արդյունավետ և ճկուն գործընթաց։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
5. Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն Ազգային ժողով ներկայացնելիս չծանրաբեռնել լրացուցիչ ծրագրերով։
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.6 «Տարածքային կառավարում և տեղական ինքնակառավարում» բաժնի 5-րդ կետից և ՀՀ կառավարության 18.11.2021թ. N1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 2-րդ կետի 1-ին ենթակետից՝ «Սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացում»։
-
Տևողություն
19.03.2026 03.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 162
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: