Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող կարգավորման կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով։

Մասնավորապես, գործող կարգավորման համաձայն՝ սահմանված է չվերթերի հաճախականության նվազագույն պահանջ, ըստ որի՝ ավիափոխադրողները պարտավոր են IATA ամառային և ձմեռային ժամանակահատվածներում իրականացնել համապատասխանաբար առնվազն 28 և 20 չվերթ։ Սակայն գործնականում որոշ ավիափոխադրողներ կարող են տվյալ ուղղությամբ առավել մեծ թվով չվերթեր իրականացնել միայն տարվա մեկ սեզոնի ընթացքում (օրինակ՝ ամառային կամ ձմեռային ժամանակահատվածում), իսկ մյուս սեզոնի ընթացքում՝ չիրականացնել կամ իրականացնել սահմանվածից պակաս չվերթեր։

Միաժամանակ անհրաժեշտություն է առաջացել փոփոխել տեղեկատվության հրապարակման վերաբերյալ կարգավորումը՝ հաշվի առնելով, որ նախկինում ավիափոխադրողներին առևտրային օդային հաղորդակցությունների իրականացման թույլտվությունները տրամադրվում էին թղթային տարբերակով, որոնցում առանձին կետով նշվում էին համապատասխան տեղեկությունները։ Ներկայումս թույլտվությունների տրամադրումը իրականացվում է էլեկտրոնային ձևաչափով, ինչի պայմաններում գործող կարգավորման տվյալ ձևակերպումը չի արտացոլում կիրառվող ընթացակարգը։

Բացի այդ, «Պետական տուրքի մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է վերանայել արտոնության ժամկետի երկարաձգման կարգավորումը՝ նախկինում նախատեսված 24 ամսով մեկանգամյա երկարաձգման փոխարեն սահմանելով արտոնության ժամկետը մինչև երկու անգամ՝ յուրաքանչյուր անգամ 24 ամսով երկարաձգելու հնարավորություն։ Այս առումով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1936-Ն որոշումը համապատասխանեցնել «Պետական տուրքի մասին» օրենքին։

Ուստի առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ՝ չվերթերի նվազագույն քանակի պահանջը սահմանելով IATA ամառային և IATA ձմեռային ժամանակահատվածների համար առնվազն 40 չվերթ, վերանայել արտոնության ժամկետի երկարաձգման կարգավորումը, ինչպես նաև խմբագրել տեղեկատվության հրապարակման վերաբերյալ դրույթը՝ այն համապատասխանեցնելով ներկայում կիրառվող էլեկտրոնային ընթացակարգերին։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Գործող կարգավորման համաձայն՝ ավիափոխադրողները պետք է յուրաքանչյուր IATA ամառային և ձմեռային ժամանակահատվածում ապահովեն չվերթերի նվազագույն սահմանված հաճախականություն։ Սակայն ավիացիոն շուկայում առկա է սեզոնայնություն, որի պայմաններում որոշ ուղղություններով ուղևորահոսքը զգալիորեն ավելանում է տարվա միայն մեկ սեզոնի ընթացքում։ Նման իրավիճակում հնարավոր է, որ ավիափոխադրողը չբավարարի որևէ սեզոնի համար սահմանված նվազագույն չվերթերի քանակը և չստանա օրենքով նախատեսված արտոնությունները, այն դեպքում, երբ մյուս սեզոնի ընթացքում նույն ուղղությամբ իրականացրել է զգալիորեն ավելի մեծ թվով չվերթեր։

Թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային եղանակի պայմաններում թղթային տարբերակով հրամաններ չեն ձևավորվում, ինչի արդյունքում տվյալ կարգավորումը գործնականում չի կիրառվում։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

4 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի 66-րդ կետում ամրագրված նպատակից, այն է՝ «Դեպի Հայաստանի Հանրապետության  և  Հայաստանի Հանրապետությունից չվերթերի աշ-խարհագրության ընդլայնում և մատչելի ավիափոխադրումների ապահովում»։

5 Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:

  • Տևողություն

    18.03.2026 03.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 104

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: