Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի n 257-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման

2020 թվականի մայիսի 6-ի ««Նախադպրոցական կրթության  մասին»  օրենքում  փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունմամբ «Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի» հաստատման լիաազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը: Արդյունքում՝ ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշմամբ հաստատվել է չափորոշիչը (այսուհետ՝ Չափորոշիչ):

Վերոնշյալ լիազորությունը մինչ այդ վերապահված է եղել Կրթության պետական կառավարման լիազորված մարմնին, և գործել է Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի N 257-Ն հրամանով հաստատված Չափորոշիչը:

ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն որոշման ընդունումից հետո Չափորոշչի ներդրման նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատվել են նախադպրոցական կրթական համալիր ծրագրերը (այսուհետ՝ ծրագրեր)՝ տարիքային բոլոր խմբերի համար:

Ծրագրերի աստիճանական փորձարկումը և ներդրումը հանրապետության համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում (այսուհետ՝ հաստատություն) մեկնարկել է 2022-2023 ուսումնական տարում և նախատեսվում է ամբողջացնել 2026 թվականին:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով երեխաների զարգացման որոշ ոլորտներում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների վերաբերյալ միջազգային հետազոտությունների արդյունքները, ինչպես նաև Չափորոշչի ներդրման ընթացքում իրականացված մշտադիտարկումների արդյունքները ու հաստատությունների մանկավարժական համակազմերից ստացված դիտարկումները՝ մի շարք բովանդակային փոփոխությունների հիման վրա ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 14-ի N 1594-Ն որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 744-Ն մեջ, որոնք ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունիսի 1-ից:

Ուստի նպատակահարմար է ուժը կորցրած ճանաչել է Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի N 257-Ն հրամանը:

  • Տևողություն

    17.03.2026 01.04.2026
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 115

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: