Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն որոշման ընդունման նպատակն է շտկել Կապան համայնքի ավագանու՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին 2025 թվականի դեկտեմբերի 24-ին N 176-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում տեղ գտած գրավրիպակները և ապահովել որոշման անխոչընդոտ կատարումը։ Բացի այդ, նախատեսվում է նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների վճարների մասով սահմանել արտոնության առավել բարձր չափ, ինչը հնարավորություն կտա առավել հասցեական արձագանքել արտոնության համար դիմած անձանց կարիքներին։
Որոշման  ընդունմամբ տեղական տուրքերի նոր տեսակներ չեն ավելացվում և դրույքաչփերի փոփոխություն տեղի չի ունենում, իսկ փոփոխությունները կրում են խմբագրական բնույթ։ Վերը նշվածի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Կապանի համայնքապետարանի Ե-11/4536 թվակիր գրությամբ պետական իրավական փորձաքննության համար ուղարկված նույն որոշման նախագծի հավելվածներում տեղական տուրքի տեսակի ձևակերպումները ունեցել են նույն տեսքը (մասնավորապես՝ նախագծի N 1 հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետ և 18-րդ կետի 2-րդ ենթակետ), որպիսին նախատեսվում է բերել որոշումը առաջարկվող փոփոխությունների և լրացման արդյունքում, սակայն փորձագիտական եզրակացությամբ առաջարկված շտկումները կատարելու նպատակով կատարված տեքստային փոփոխությունների ժամանակ տեխնիկական բնույթի բացթողնման հետևանքով տեղ են գտել վերոնշյալ գրավրիպակները։ 
Սույն որոշման ընդունմամբ Կապան համայնքի բյուջեում եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում, քանի որ տեղական տուրքի նոր տեսակների ավելացում և դրույքաչափերի փոփոխում տեղի չի ունենում։

  • Տևողություն

    16.03.2026 31.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Գերատեսչություն

    Սյունիքի մարզի Կապան համայնքապետարան

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 58

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: