««Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Ներկայումս զինապարտների վերաբերյալ տվյալների հիմնական մասը առկա է համապատասխան պետական մարմինների վարած էլեկտրոնային շտեմարաններում, իսկ այդ տվյալների ստացումը հնարավոր է իրականացնել միջգերատեսչական փոխգործելիության հարթակների միջոցով՝ ինքնաշխատ եղանակով։ Այս պայմաններում գործատու կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների կողմից զինապարտների առանձին գրանցամատյանների վարումը և ցուցակների ներկայացումը հանգեցնում է նույն տեղեկատվության կրկնակի հավաքագրման, վարչարարական բեռի ավելացման և տվյալների հնարավոր անհամապատասխանության։ Առաջարկվող նոր կարգավորման շրջանակում զինապարտության ապահովման համար անհրաժեշտ տեղեկատվությունը զինվորական կոմիսարիատներին տրամադրվում է փոխգործելիության հարթակի միջոցով, ինչը էականորեն նվազեցնում է համապատասխան պետական մարմինների վրա դրվող վարչարարական բեռը և ապահովում տվյալների արդիականությունը։
-
Տևողություն
12.03.2026 28.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 217
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: