ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ՁԿԱՆ և ՁԿՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արա Սաղումյան 25.02.2026 10:22:29 | Քննարկման փուլում է | 1. Քանի որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով և, որի բովանդակությունը սահմանված է նույն օրենքի 62-րդ հոդվածով, առաջարկում եմ Կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստող քաղվածքի պատճենը,»:
2. Կարգի 6-րդ կետի 3-րդ, 9-րդ և 15-22-րդ ենթակետերում «տեղեկատվություն» բառը փոխարինել «տեղեկություն» բառով: |
Ձեր կողմից ներկայացված առաջարկությունը կքննարկվի և նպատակահարմարության դեպքում՝ նախագիծը կլրամշակվի։ |