«Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Լուսինե Աղումյան 19.02.2026 20:12:13 | Քննարկման փուլում է | (Հոդված 14-ի մասով) Նախագծով ատեստավորման պարբերականությունը 3 տարուց դառնում է 5 տարի, ինչը ողջամիտ է։ • Առաջարկ 1: Ավելացնել դրույթ, որը թույլ կտա կամավոր ատեստավորման միջոցով բարձր արդյունք ցուցաբերած մանկավարժներին ինքնաշխատ եղանակով ստանալ որոշակի մակարդակի տարակարգ կամ հավելավճար՝ առանց լրացուցիչ վարչարարական քաշքշուկների։ Սա կխթանի մասնագիտական աճը։
Առաջարկ 2. Եթե մանկավարժը կամավոր ատեստավորման ժամանակ հավաքում է առավելագույն միավորների որոշակի շեմ . օրինակ՝ 80% և ավելի, ապա նրան առանց լրացուցիչ թղթաբանության և առանձին հանձնաժողովի քննարկմամբ շնորհվում է 1-ին աստիճանի, իսկ՝ 90% և ավելիի պարագայում՝ 2-րդ աստիճանի տարակարգ։ (Հոդված 14-ի համար)
Օրենսդրորեն կարող ենք ամրագրել հետևյալ կերպ՝. «Կամավոր ատեստավորման արդյունքում կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած առավելագույն շեմը հաղթահարած մանկավարժական աշխատողներին կարող է շնորհվել համապատասխան տարակարգ՝ սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7.1-րդ կետով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով բացառապես ատեստավորման արդյունքները։»
|
Հարգելի՛ Լուսինե Աղումյան, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի ընդունումից հետո ենթաօրենսդրական ակտերի մշակման փուլն է, ներդրվում են կարգավորող մեխանիզմներ ,որի ընթացքում կդիտարկվի Ձեր առաջարկը: |