Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեն`

   ա) 2026 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի եկամուտների գծով` 681 260 000 (վեց հարյուր ութսունմեկ միլիոն երկու հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ, որից՝ 2026 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդ, որն ուղղվելու է տարեկան բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար՝ 203 000 000 (երկու հարյուր երեք միլիոն) ՀՀ դրամ,

   բ) 2026 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 181 179 719,3 (մեկ հարյուր ութսունմեկ միլիոն մեկ հարյուր յոթանասունինը հազար յոթ հարյուր տասնինը դրամ երեսուն լումա) ՀՀ դրամ, որից 3 179 719,3 (երեք միլիոն մեկ հարյուր յոթանասունինը հազար յոթ հարյուր տասնինը դրամ երեսուն լումա) ՀՀ դրամը ուղղվում է համայնքի բյուջեի վարչական մաս՝ 2025 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում առաջացած և 2026 թվականին ֆինանսավորման ենթակա ծախսերի ֆինանսավորմանը, իսկ 178 000 000 (մեկ հարյուր յոթանասունութ միլիոն) ՀՀ դրամը ուղղվում է համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար,

   գ) 2026 թվականի տարեկան բյուջեի ֆոնդային մասի տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 59 642 389,3 (հիսունինը միլիոն վեց հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր ութսունինը դրամ երեսուն լումա),

   դ) 2026 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ծախսերի գծով՝ 481 439 719,3 (չորս հարյուր ութսունմեկ միլիոն չորս հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր տասնինը դրամ երեսուն լումա) ՀՀ դրամ,

   ե) 2026 թվականի տարեկան բյուջեի ֆոնդային մասի կապիտալ սուբվենցիաներ՝ 497 000 000 (չորս հարյուր իննսունյոթ միլիոն) ՀՀ դրամ,

   զ) 2026 թվականի տարեկան բյուջեի ֆոնդային մասի ծախսերի գծով՝ 937 642 389,3 (ինը հարյուր երեսունյոթ միլիոն վեց հարյուր քառասուներկու հազար երեք հարյուր ութսունինը դրամ երեսուն լումա) ՀՀ դրամ,

   է) 2026 թվականի տարեկան բյուջեի ընդհանուր ծախսերի գծով` 1 419 082 108,6 (մեկ միլիարդ չորս հարյուր տասնինը միլիոն ութսուներկու հազար մեկ հարյուր ութ դրամ վաթսուն լումա) ՀՀ դրամ,

   2. Հաստատել համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1–ի,

   3. Հաստատել համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի,

   4. Հաստատել համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի ծախսերն՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3–ի,

   5. Հաստատել համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի, 

   6.Հաստատել համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի,

   7. Հաստատել համայնքի 2026 թվականի տարեկան բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6–ի,

   8. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33–րդ հոդվածի 3–րդ կետի համաձայն`

   ա) թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

   բ) թույլատրել համայնքի ղեկավարին՝ համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ եկամտատեսակների միջև,

   գ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 % -ը:

   9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
   
  • Տևողություն

    30.01.2026 15.02.2026
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարան

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 44

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: