Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ի N 991-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 991-Ն որոշումը  ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հաշվի առնելով, որ 2025 թվականի հոկտեմբերի 2-ի «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-317-Ն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ուժը կորցրած է ճանաչվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 21-ին մասը (ըստ որի` քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը), և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 10-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ հաստատված 3-րդ հավելվածի 2-րդ կետը, անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում քաղաքացիական ծառայողներին դասային աստիճաններ շնորհելու կարգը և պայմանները սահմանելու մասին» N 991-Ն որոշումը։

2Կարգավորման նպատակը և բնույթը.

Կարգավորման նպատակն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը՝ հաշվի առնելով «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխությունները։

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։

4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ենթաօրենսդրական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը:

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

 

  • Տևողություն

    30.01.2026 16.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քաղաքացիական ծառայություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 98

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: