Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 759-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-Ի N 759-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 12-ի N 759-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին դասավանդվող դասաժամերի համար լրավճարի տրամադրման մեխանիզմների հստակեցման, ինչպես նաև լրավճարի տրամադրման ենթակա առարկաների ձևակերպումը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

   Ներկայում գործող իրավակարգավորման համաձայն՝ միևնույն հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ չհամարվող մանկավարժական, այդ թվում՝ վարչական աշխատողներին, իրենց կողմից իրականացվող դասավանդման դասաժամերի համար ՀՀ կառավարության 2023 թվականի հուլիսի 6-ի թիվ 759-Ն որոշմամբ նախատեսված լրավճար չի տրամադրվում։ Նշված կարգավորումը գործնականում առաջացնում է իրավական և բովանդակային խնդիրներ այն դեպքերում, երբ ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողը տվյալ հաստատությունում, իր հիմնական հաստիքին զուգահեռ, իրականացնում է ԲՏՃՄ ոլորտի (բացառությամբ մաթեմատիկական առարկաների) առարկաների դասավանդում։

   Մասնավորապես, առկա կարգավորման պայմաններում լրավճարից զրկվում են այնպիսի մանկավարժական աշխատողներ, ինչպիսիք են հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավարը, լաբորանտը, օպերատորը և այլ դասավանդողներ, որոնք, չլինելով վարչական աշխատող, իրականացնում են ԲՏՃՄ ոլորտի առարկաների դասավանդում։ Նման մոտեցումը կարող է հանգեցնել իրավական անհավասարության և խաթարել լրավճարի տրամադրման խրախուսական նպատակադրումը։

   Սույն փոփոխությամբ առաջարկվում է հստակ տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական աշխատողների և վարչական աշխատողների միջև՝ նախատեսելով, որ լրավճար չի տրամադրվում միայն միևնույն հաստատությունում ուսուցիչ չհամարվող վարչական աշխատողներին և ղեկավար կազմին դասավանդվող դասաժամերի համար։

   Առաջարկվող փոփոխությունը միտված է լրավճարի տրամադրման իրավակարգավորման հստակեցմանը, կիրառման միատեսակության ապահովմանը, ինչպես նաև ԲՏՃՄ ոլորտի առարկաների դասավանդման խրախուսման քաղաքականության նպատակային և թիրախային իրականացմանը։

   Գործող կարգավորմամբ լրավճարի տրամադրումը նախատեսված է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում որոշակի առարկաներ դասավանդող ուսուցիչների համար՝ առարկաների անվանումների կոնկրետ ցանկի հիման վրա։ Նման մոտեցումը պայմանավորում է կարգավորման կիրառման մի շարք սահմանափակումներ և ռիսկեր՝ կապված կրթական ծրագրերի շարունակական արդիականացման, առարկայական բովանդակության փոփոխությունների և նոր առարկաների ներդրման հետ։

   Մասնավորապես, հանրակրթության պետական չափորոշչի և դրա հիման վրա հաստատվող առարկայական ծրագրերի վերանայման շրջանակներում առարկաների անվանումները և կառուցվածքային բաղադրիչները կարող են փոփոխվել, ինչի արդյունքում առարկաների ֆիքսված ցանկի վրա հիմնված կարգավորումը կորցնում է իր արդիականությունը և պահանջում է հաճախակի փոփոխություններ նորմատիվ իրավական ակտում։

   Բացի այդ, առարկայի անվանումը ինքնին միշտ չէ, որ ամբողջությամբ և միարժեք արտացոլում է տվյալ առարկայի բովանդակային և ոլորտային պատկանելությունը։ Նույն անվանում ունեցող առարկաները տարբեր դասարաններում կամ տարբեր ծրագրային մոտեցումներով կարող են ունենալ ԲՏՃՄ ոլորտին վերաբերող տարբեր ծավալ և ուղղվածություն, ինչը կարող է հանգեցնել լրավճարի տրամադրման գործընթացում իրավական անորոշությունների և անհավասար կիրառման։

   Սույն փոփոխությամբ առաջարկվում է լրավճարի տրամադրման հիմքը սահմանել ոչ թե առարկայի անվանման, այլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից գործածության երաշխավորված առարկայական ծրագրի վրա հիմնված՝ տվյալ առարկայի ԲՏՃՄ ոլորտին պատկանելու հանգամանքով՝ բացառությամբ մաթեմատիկական առարկաների։ Նման մոտեցումը հնարավորություն է տալիս ապահովել կարգավորման բովանդակային հստակություն և համապատասխանեցում կրթական քաղաքականության առաջնահերթություններին։

   Միաժամանակ նախատեսվում է, որ վերոնշյալ առարկայական ծրագրերում պարտադիր կարգով ամրագրվի տվյալ առարկայի՝ ԲՏՃՄ ոլորտի պատկանելության վերաբերյալ դրույթը, ինչը կապահովի լրավճարի տրամադրման իրավական հիմքի թափանցիկությունը, կանխատեսելիությունը և միատեսակ կիրառումը հանրապետության բոլոր պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։

   Առաջարկվող փոփոխությունը միտված է ԲՏՃՄ ոլորտի առարկաներ դասավանդող ուսուցիչների խրախուսման մեխանիզմների կատարելագործմանը, պետական աջակցության նպատակային և հասցեական կիրառմանը, ինչպես նաև նորմատիվ իրավական կարգավորման կայունության և երկարաժամկետ կիրառելիության ապահովմանը։

  • Տևողություն

    29.01.2026 13.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 602

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: