Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 24.10.2025թ-ին «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ, ինչպես նաև հանրակրթական դպրոցների ֆինանսավորման համար հիմք ընդունվող տվյալների մուտքագրման ժամկետների հստակեցմամբ։

   ՀՀ ԱԺ կողմից 24.10.2025թ-ին ընդունվել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356-Ն ՀՀ օրենքը, որով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը խմբագրվել է հետևյալ բովանդակությամբ

4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հանդիսանում է, այդ թվում՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաև տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմինը։

Այսինքն, 2026 թվականի սեպտեմբերի 1-ից (իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքումё 2027 թվականի սեպտեմբերի 1-ից) պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների լիազոր մարմին է հանդիսանալու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Բացի այդ, ներկայում գործող իրավակարգավորման համաձայն՝ որպես հանրակրթական դպրոցների հաշվարկման համար անհրաժեշտ խմբերի և սովորողների թիվ հիմք են ընդունվում կազմակերպությունների կողմից հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտին Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները։ Նշվածը առաջացնում է խնդիրներ, երբ, օրինակ, հունվար ամսին աշխատանքային օրեը սկսվում են հունվարի 5-ից (ինչպես օրինակ՝ 2026թ-ին) և մինչև երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրը (հունվարի 12-ը ներառյալ) մնում է ընդամենը 4 աշխատանքային օր և դպչեցները րեն հասցնում իրականացնել դասարանների կոմպլեկտավորում և դասաբաշխում։ Բացի այդ, Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները որոշ դեպքերում լիազոր մարմնի կողմից ենթակա են լինում ճշտգրտման։

Որոշման ընդունման արդյունքում նախատեսվում է 2026 թվականի սեպտեմբերի 1-ից  ՀՀ մարզպետների աշխատակազմերի  (2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետի) կողմից որոշմամբ իրականացվող գործառույթների իրականացում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Բացի այդ, որոշման նախագծով նախատեսվում է որպես հանրակրթական դպրոցների հաշվարկման համար անհրաժեշտ խմբերի և սովորողների թիվ հիմք են ընդունել ոչ թե կազմակերպությունների կողմից հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտին Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները՝ այլ՝ հունվար և սեպտեմբեր ամիսների երրորդ աշխատանքային շաբաթվա առաջին աշխատանքային օրվա ավարտին Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները՝ միաժամանակ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը դրանցում իրականացնել ճշտգրտումներ։

  • Տևողություն

    29.01.2026 13.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 470

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: