Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ 520 ՄՄ-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 650 ՄՄ ՏՐԱՄԱԳԾՈՎ ՇՐՋԱՆԱՁԵՎ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ ԿԱՄ ԱՅԼ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ 2700 ՍՄ2-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 3300 ՍՄ2 ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2026 թվականի․․․ N -Ն

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ 520 ՄՄ-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 650 ՄՄ ՏՐԱՄԱԳԾՈՎ ՇՐՋԱՆԱՁԵՎ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ ԿԱՄ ԱՅԼ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ 2700 ՍՄ2-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 3300 ՍՄ2 ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ  ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 16-ի № 101 որոշման 12 և 13-րդ կետերի դրույթներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 Սահմանել, որ

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի № 101 որոշման (այսուհետ՝ Որոշում) 13 կետով նախատեսված՝ հակագնագցման տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդները՝ տարեկան 700 տոննա ծավալով

բ) Որոշման 12-րդ կետով նախատեսված՝ հակագնագցման տուրքը չի գանձվում Liaoning Dantan New Materials Co., Ltd.-ի կողմից արտադրված գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ, եթե հայտատուն ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ ունի համապատասխան արտադրողի լիազորված, աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով հաստատված՝ արտադրողի հավաստագրի ձևը՝ համաձայն Որոշման 11-րդ հավելվածի, և ապրանքների մասին հայտարարագրում այդպիսի հավաստագրի մասին տեղեկություններ ներկայացնելու դեպքում։

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին՝ Որոշման կիրարկման իմաստով:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների՝ առանց հակագնագցման տուրքի վճարման «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի № 228-Ն որոշման համաձայն տրամադրված եզրակացության հիման վրա՝ եզրակացության մեջ նշված քանակներով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, գործում է 5 տարի ժամկետով և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 18-ից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված մաքսային հայտարարագրերի նկատմամբ։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

  • Տևողություն

    23.01.2026 08.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 118

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: