ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 488-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 488-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ Նախագիծ) ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Կապված գետերում Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրերի առկայության, դրանց վերաբերյալ փաստացի ուսումնասիրությունների բացակայության, ինչպես նաև դերիվացիոն խողովակներով ծանրաբեռնվածության հաշվարկի ճշգրտման և ջրային ռեսուրսի ծանրաբեռնվածության հաշվարկը միջազգային փորձին համապատասխանեցնելու անհրաժեշտության հետ, ընդունվել է 13.11.2025թ. «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-380-ն օրենքը, որի համաձայն կարմիր գրքային և էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայր հանդիսացող գետերից ջրօգտագործման թույլտվության հայտերը մերժվում են, երբ առկա է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական բացասական եզրակացությունը։ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ընթացքում կդիտարկվի նաև գետերում Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների առկայությունը։
Օրենքի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի «Նոր կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների ջրօգտագործման թույլտվությունների հայտերի մերժում նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» N 488-Ն որոշումը։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 488-Ն որոշումը։
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից։
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կկանխի ջրային ռեսուրսների գերշահագործումը, կնպաստի ջրային ռեսուրսների պահպանությանը և արդյունավետ օգտագործմանը, որոշումների կայացմանը, ինչպես նաև կնպաստի ՀՀ 13.11.2025թ. «Ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-380-ն օրենքի պատշաճ իրավակիրարկմանը։
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի նախատեսվում։
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի մշակումը ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
-
Տևողություն
19.01.2026 06.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման, Ջրային տնտեսություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 413
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: