«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 1264-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 04.09.2025թ. N1264-Ն որոշման մեջ սահմանել, որ նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքները սեփական կարիքների համար օգտագործման դեպքում այդ ապրանքների նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկությունը հարկային մարմնի միասնական շտեմարան կարող է փոխանցվել նաև հարկային մարմնի էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթերի համակարգով (e-invoicing), եթե մինչև հաշվարկային փաստաթուղթն ստորագրելը (վավերացնելը) հաշվարկային փաստաթղթով մատակարարված դրոշմավորված ապրանքն ստացողի կողմից վերջնական սպառման ենթակա լինելու դեպքում ստացողը կատարել է «Ապրանքը նախատեսված է վերջնական սպառման համար» նշումը, որից հետո հաշվարկային փաստաթղթում ներառված ապրանքների դրոշմավորման ծածկագրերն ինքնաշխատ եղանակով ստացել են «Շրջանառությունից հանված» կարգավիճակ։
-
Քննարկվել է
12.01.2026 - 27.01.2026
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 824
Տպել