Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Ներկայացված նախագծով առաջարկվում է նախատեսել պետական սեփականություն հանդիսացող գույքի բարելավմանն ուղղված ներդրումային պարտավորություններ չստանձնած, սակայն ներդրումներ կատարած վարձակալների հետ վարձակալության պայմանագրերի վերակնքման ժամանակ գույքի բարելավման արդյունքում ձևավորված վարձավճարի նկատմամբ որոշակի զեղչի տրամադրում, ինչպես նաև առաջարկվում է բացառել վարձակալության տրամադրման վերաբերյալ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի պաշտոնական և «www.azdarar.am» կայքերում տեղադրված հայտարարության հիմքով մեկ հայտ ներկայացնելու դեպքում գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրելու և միակ հայտատուի հետ վարձակալության պայմանագիր կնքելու կարգավորումն ու նախատեսել պետական գույքի անհատույց օգտագործման կարգի հիմքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի անհատույց օգտագործողներին անհատույց օգտագործման ժամկետի ավարտից հետո գույքն ուղղակի ձևով վարձակալության տրամադրման հնարավորություն։
-
Քննարկվել է
12.01.2026 - 27.01.2026
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում, Պետական գույքի վարձակալություն
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 507
Տպել