Հայաստանի Հանրապետության կառավա¬րության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
Նախագծով նախատեսվում է, որ տեղեկատվական բազա ձևավորելու և վարելու համար անհրաժեշտ տվյալները հարկային մարմնին են տրամադրում նաև՝ ՀՀ արդարադատության նախարարության համակարգում գործող` քաղաքացիական ակտերի գրանցման գործակալությունը՝ ֆիզիկական անձի ընտանիքի անդամների (ամուսին, ծնողներ, քույրեր, եղբայրներ և զավակներ (որդեգրողներ ու որդեգրվածներ)) վերաբերյալ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը՝ եկամտային հարկի տարեկան հաշվարկ (հայտարարագիր) ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձանց՝ հարկային տարվա ընթացքում ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածի վերաբերյալ, ՀՀ ֆինանսական կազմակերպությունները՝ ֆիզիկական անձի համաձայնության դեպքում՝ Կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանված կարգով։ Նախագծով սահմանվում է նաև, որ ի թիվս որոշմամբ սահմանված այլ տվյալների, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությունը հարկային մարմնին է տրամադրում նաև տեղեկատվություն՝ հաշվետու տարվա ընթացքում ֆիզիկական անձանց վճարված նվազեցվող (չհարկվող) եկամուտների (կենսաթոշակների, պետական նպաստների, սոցիալական աջակցության գումարների) վերաբերյալ։ Նախագծով նախատեսվում են նաև այլ փոփոխություններ և լրացումներ կապված ֆիզիկական անձանց կողմից տարեկան հաշվարկների ներկայացման ժամկետները ՀՀ հարկային օրենսգրքին համապատասխանեցնելու նպատակով:
-
Քննարկվել է
09.01.2026 - 24.01.2026
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ, Աշխատանք և զբաղվածություն
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 772
Տպել