ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՀԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՀԱ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԴԵՂԱՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ակնկալվում է ապահովել անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր այն բժշկական կազմակերպությունների և դեղատների հետ պայմանագիր կնքելու համար, որոնք բավարարում են կառավարության կողմից սահմանված նվազագույն պահանջներին, ինչը, որպես վերջնարդյունք, ապահովելու է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի պատշաճ գործարկումը, ապահովագրական փաթեթի որակյալ մատուցումը:
Նախագծով առաջարկվող պայմանագիր կնքելու կարգավորումների արդյունքում ակնկալվում է նաև ապահովել միատեսակ, թափանցիկ և կանխատեսելի պայմանագիր կնքելու իրավական ընթացակարգ, բարձրացնել առողջապահական ծառայությունների մատուցման որակը, ապահովել ապահովագրված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներ, այդ թվում՝ որակի, հասանելիության և անվտանգության մասով, չընդգրկել ցանկում այն կազմակերպություններին, որոնք չեն բավարարում սահմանված պահանջներին, ստեղծել լիարժեք գործարկելի պայմանագրային հարաբերություններ, որոնք հիմք կծառայեն առողջության համընդհանուր ապահովագրության արդյունավետ ներդրման և շարունակականության համար։
-
Տևողություն
22.12.2025 06.01.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն
-
Գերատեսչություն
Առողջապահության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 152
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: