24.12.2025
«Նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրությունների և արդյունահանման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները․
1. Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասում «փորձաքննություն» բառը փոխարինել «փորձարկումներ» բառով՝ հաշվի առնելով, որ տվյալ փուլում անհրաժեշտ է իրականացնել տեխնոլոգիական փորձարկումներ՝ հում նավթը և/կամ բնական գազը խառնուրդներից մաքրելու համար կիրառելի տեխնոլոգիաները պարզելու և գնահատելու նպատակով։ Նշված փոփոխությունը առավել ճշգրիտ է արտացոլում իրականացվող գործընթացների տեխնիկական և գործնական բնույթը։
2. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2-րդ մասով, հետևյալ բովանդակությամբ․
«2. Նավթային գործունեության իրականացման շրջանակում առաջացած մասնագիտական բնույթի վեճերի լուծումը վերապահվում է Լոնդոնի դատարանի միջազգային դատավարությունների (ԼԴՄԴ) կանոնների համաձայն իրականացվող դատավարությանը կամ կողմերի համաձայնությամբ՝ այլ, իրավական կարգավիճակով և հեղինակությամբ համարժեք միջազգային դատարանին:»։