ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
|
« ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ |
Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026թ.բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը մշակվել է ՝ հիմք ընդունելով Ակունք համայնքի 2023-2027թ․ զարգացման ծրագիրը, 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով:
Բյուջեի նախագիծը կազմվել է հիմք ընդունելով խնայողականության ,արդյունավետության ,հաշվեկշռվածության ,թափանցիկության ,հավաստիության սկզբունքները:
Համայնքի բյուջեն համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների/մուտքերի/ ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է , որը նպատակաուղղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և տեղական ինքանակառավարման մարմինների՝ օրենքով վերապահված լիազորությունների իրականացմանը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի:Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվում է համեմատական մեթոդով նախորդ տարվա ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների և ունեցած տվյալների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի համաչափ և կայուն զարգացմանը,բնակչության կենսական շահերի ապահովմանը:Ակունք համայնքի բյուջեի նախագծում /այսուհետ՝նախագիծ/ եկամուտների և ծախսերը ծրագրվել է 675570․6 հազար դրամ , դեֆիցիտը /պակասուրդը/ 0.0 հազար դրամ:
Յուրաքանչյուր տարի համայնքի բյուջեն հաստատում է համայնքի ավագանին որի արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում և արդյունքների ձեռք բերում:
1. Բյուջեի եկամուտների կանխատեսում
Ակունք համայնքի 2026թ. բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 632398.8 հազ.դրամ,գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 12.9 %-ով, հազ․դրամ,որը կազմում է 72388.3 հազ.դրամ:Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 235580,0 հազ.դրամ՝ նախորդ տարվա հաստատված բյուջեի 199126,5 հազ.դրամի փոխարեն, գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 18.3%-ով:Եկամուտների ընդհանուր ծավալում այն կազմում է 37,3%։
1 Նախագծով ներկայացված եկամուտները բաղկացած են ներքոհիշյալ եկամտատեսակներից իրենց վերլուծություններով՝
1.Հարկեր և տուրքեր
Հարկային եկամուտները ծրագրվել են 102000 հազ.դրամ կամ 2025թ.հաստատված ցուցանիշից 8000 հազ.դրամով ավել որը կազմում է 8,5% ։2026թ. ծրագրված հարկային եկամուտների հիմքում ընկած է 2025թ. կատարողականը,առկա ապառքները , համայնքում հարկերի հավաքագրման հետևողականությունն ու արդյունավետությունը:Հարկային եկամուտների աճը պայմանավորված է անշարժ գույքի հարկի,փոխադրամիջոցների գույքահարկի ավելացմամբ։Տեղական տուրքերը կանխատեսվել են 33030․0հազար դրամ, 2025թ. հաստատված բյուջեի 21720․0 հազար դրամի փոխարեն,ապահովելով 11310հազ.դրամ աճ ,որը պայմանավորված է համայնքի տարածքում նորակառույց շենքերի,շինությունների թույլտվության ,ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվությունների ավելացմամբ:
2.Պաշտոնական դրամաշնորհներ
ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիայի պլանային թիվը 2026 թ․ բյուջեի նախագծով նախատեսվել է 396818․8 հազար դրամ, 2025թ. 360884,0 հազար դրամի փոխարեն ապահովելով 35934․8 հազար դրամ կամ 9,95% աճ, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները պլանավորվել են հիմք ընդունելով 2026 թվականի համար հաստատված գումարները՝ մասնակցային բյուջետավորմամբ ձևավորված ծրագրերի իրականացման համար 23771,8 հազ․դրամ:Կապիտալ արտաքին պաշտոնական դրամաշնորհներ ստացված միջազգային կազմակերպությունից ՝19400․0 հազ․դրամ։
3.Այլ եկամուտներ
Այլ եկամուտները 2026 թ.բյուջեւոմ կանխատեսվել են 100550․0 հազ.դրամ , որը կազմում է եկամուտների 15․9%-ը։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են համայնքի սեփականություն համարվող հողի և գույքի վարձակալությունից եկամուտները,վարչական գանձումները՝ այդ թվում տեղական վճարները և օրենքով ինչպես նաև իրավական այլ ակտերով սահմանված համայնքի բյուջե մուտքագրման այլ եկամուտները:
2.Բյուջեի ծախսերի պլանավորում
Ակունք համայնքի 2026թ. բյուջեի ծախսերի ընդհանուր գումարը նախագծում ծրագրվել է 1275570․6 հազար դրամ:Ծախսերի ամբողջ ծավալի 49․6%-ը պլանավորվել է վարչական բյուջեն ՝ընթացիկ ծախսերի համար 632398,8 հազ․դրամ գումարով , ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը ծրագրվել է 43171․8 հազար դրամ/ֆոնդային բյուջեն/, իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի պլանային կանխատեսումը՝ 600000 հազ․դրամ որը ավելի ճշգրիտ կներկայացվի տարեվերջի մնացորդը վերջնական լինելու դեպքում
Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին բաժին է ընկնում 44 %-ը, «Պաշտպանություն ոլորտին՝0,02%-ը, Փրկարար ծառայություն ոլորտին՝0․2%-ը, «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին՝23․3%-ը, «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին՝3.8%-ը , «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին՝ 12.5 %-ը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին՝ 1.6 %-ը՝ «Կրթություն» ոլորտին՝11.6 %-ը «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին՝ 0.15%։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 5,8%-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։
Նախատեսվող բյուջետային ծախսերը բաժին են ընկնում ստորև բերված ոլորտներին
1.1.1.51 գործառնական դասակարգմամբ բացված օրենսդիր և գործադիր մարմիններ պետական կառավարում ծրագրով նախատեսվել է 275070.0 հազ դրամ , որից 247070.0 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով,իսկ ֆոնդային բյուջեի տնտեսագիտական հոդվածներով ՝ 28000․0հազ.դրամ :Աշխատողների աշխատավարձերի,հավելավճարների գծով ՝ հոդվածով նախատեսվել է 190000.0 հազ,դրամ ,իսկ պարգևատրումներ,դրամական խրախուսումներ հոդվածով՝13000,0 հազ.դրամ , էներգետիկ.կոմունալ ,կապի ,աշխատակազմի մասնագիտական զարգացման ,կառավարչական ,ներկայացուցչական ,ընդհանուր բնույթի, մասնագիտական ծառայությունների գծով՝ 23080.հազ.դրամ
Ապահովագրական,ներքին ,արտասահամանյան գործուղումների,ընթացիկ նորոգումների հետ կապված ծախսերի գծով՝ 5100.0հազ.դրամ
Գրասենյակային,տրանսպորտային ,կենցաղային ու հատուկ նպատակային նյութերի գծով՝15890․0 հազ.դրամ գումար:
Կապիտալ նորոգում հոդվածով՝ 15000,0 դրամ, վարչական սարքավորումներ հոդվածով՝8000.0,նախագծահետասզոտական ծախս հոդվածով ՝ 5000.0 դրամ:
1.3.3.51 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ ծրագրով՝ համակարգչային ծառայություններ հոդվածով նախատեսվել է 3000.0 հազ.դրամ,ոչ նյութական ակտիվներ հոդվածով՝500․0 հզ․դրամ :
1.6.1.51 ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ /այլ դասերին չպատկանող/ ծրագրով ՝ 282171.8հազ.դրամ որից 118000.0 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով, իսկ 164171.8հազ.դրամ ծախս ֆոնդային բյուջեի հոդվածներով՝որից շենք շինությունների կառուցում հոդվածով 29400 հազ,դրամ գումարը նախատեսվել է ավտոկանգառների կառուցման համար ,կապիտալ վերանորոգում հոդվածով նախատեսվել է 123771․8 հազ․դրամ կամավոր մասնակցային բյուջետավորման ծրագրով պլանավորած ՝ դահլիճի կապիտալ վերանորոգման համար ,տրանսպորտային և վարչական սարքավորումներ 8000 հազ․դրամ ,նախագծահետազոտական ծախս հոդվածներով՝3000․0 հազ.դրամ ;
2.2.1.51 քաղաքացիական պաշտպանություն ծրագրով ՝300 հազ.դրամ
3.2.1.51 փրկարար ծառայություն ծրագրով ՝ 3000.0 հազ.դրամ անհետաձգելի,արտակարգ իրավիճակների,տարերային աղետների ժամանակ բնակչությանը անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար
4.2.1.51 գյուղատնեսություն ծրագրով՝6300.0 հազ.դրամ,որից ,3800 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտականհոդվածներով, իսկ 2500.0հազ.դրամը նախատեսվել է ծախս ֆոնդային բյուջեի հոդվածներով: 4.2.4.51 ոռոգում ծրագրով ՝ 1000.հազ.դրամ
4.5.1. 51 ճանապարհային տրանսպորտ ծրագրով ՝ 289500.0 հազ.դրամ,որից 5500 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով ընթացիկ նորոգումների,ընդհանուր բնույթի ծառայությունների,մասնագիտական ծառայությունների և հատուկ նպատակային նյութերի համար,իսկ 284000հազ.դրամ գումարը նախատեսվել է Ակունք համայնքի բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար ,մասնավորապես՝
Զառ բնակավայր – Մ.Ավետիսյան ,Պարույր Սևակ փողոցներ
Հատիս բնակավայր -4-րդ ,5-րդ փողոցներ
Սևաբերդ բնակավայր -1-ին փողոց ,1-ին նրբանցք
Նոր Գյուղ բնակավայր – 19-րդ,2-րդ և 13-րդ փողոցներ
Կոտայք բնակավայր -6-րդ,9-րդ փողոցներ
Կապուտան բնակավայր – 6-րդ փողոց
Ակունք բնակավայր – 8-րդ,12-րդ,15-րդ փողոցներ
Զովաշեն բնակավայր – 5-րդ փողոց, 2-րդ փողոց,2-րդ փակուղի
Այլ մեքենաներ և սարքավորումներ հոդվածով նախատեսվել է միկրոավտոբուսի ձեռք բերման համար 25000.0 հազ.դրամ Ակունք համայնքի բնակավայրերում ուսանողների տեղաշարժը ապահովոլու նպատակով :
5.1.1.51 աղբահանություն ծրագրով նախատեսվել է47500.0 հազ.դրամ որից 41500 հազ դրամի ծախս պլանավորվել է կոմունալ ծառայությունների,գույքի վարձակալության ,ընդհանուր բնույթի ծառայությունների համար ,դիզ,վառելանյութի համար համար ,իսկ գույք և սարքավուոմներ համար՝ 6000 հազ,դրամ
5.3.1.51 շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքար ծրագրով ՝ 500.հազ.դրամ ռ
6.3.1.51 կոմունալ ծառայություններ ծրագրով նախատեսվել է 137500.0հազ.դրամ,որից 7500 հազ դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով՝ վարձակալության,ընթացիկ նորոգումների, և հատուկ նպատակային նյութերի համար ,իսկ ֆոնդային բյուջեի հոդվածներով՝ 130000.0 հազ. դրամ գումարից , ծրագրվել է Կապուտան բնակավայրի ոռոգման համակարգի և Նոր Գյուղ բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման համար
6.4.1.51 փողոցային լուսավորություն ծրագրով նախատեսվել է 21900.0 հազ.դրամ ,որից 15900 հազ.դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով՝ էներգետիկ ծառայությունների ,ընթացիկ նորոգումների և հատուկ նպատակային նյութերի համար,իսկ 6000.0 հազ.դրամի ծախս ֆոնդային բյուջեի ՝վարչական սարքավորումներ հոդվածով լեդ լույսերի ձեռք բերման համար:
8.2.3.51 մշակույթի տներ,ակումբներ ,կենտրոններ ծրագրով ծրագրվել է 6900.0հազ.դրամ ,որից 1900.0 հազ.դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական հոդվածներով՝ ընդհանուր բնույթի ծառայությունների և հատուկ նպատակային նյութերի համար ,իսկ 5000.0հազ.դրամի ծախս ՝ֆոնդային բյուջեի շենք շինությունների կապիտալ վերանորոգում,գույք և սարքավորումներ,նախագծահետազոտական ծախսեր հոդվածներով;
8.2.4.51 այլ մշակույթային կազմակերպություններ ծրագրով նախատեսվել է 2500.0հազ.դրամ դրամի ծախս,որը ծրագրվել է վարչական բյուջեի ընդհանուր բնույթի ծառայություններ տնտեսագիտական հոդվածով:
8.2.7.51 հուշարձանների և մշակութային արժեքների վերականգնում,պահպանում՝3000.0հազ.դրամ ,որից 1000.0 հազ.դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական՝ շենքերի և կառույցների ընթացիկ նորոգման հոդվածով , իսկ 2000,0հազ.դրամի ծախս ֆոնդային բյուջով ՝ շենք շինությունների կառուցման համար 1000.0հազ դրամ և շենք շինությունների կապիտալ վերանորոգման համար ՝1000,0 հազ.դրամ :
8.3.3. 51 տեղեկատվության ձեռք բերում ծրագրով ՝2000.0 հազ.դրամ
8.4.1.51 երիտասարդական ծրագրեր ՝ 3500.0 հազ.դրամ
8.4.2.51 քաղ.կուսակցություններ,հասարակական կազմակերպություններ ,արհմիություններ ծրագրով՝ 3000.0հազ.դրամ
9.1.1.51 նախադպրոցական կրթություն ծրագրով նախատեսվել է 143000 հազ.դրամ , որից 128000.0 հազ.դրամի ծախս պլանավորվել է վարչական բյուջեի տնտեսագիտական՝ սուբսիդիաներ մանկապարտեզներին հոդվածով 125000.0հազ.դրամ գումար ,1000.0հազ դրամ դրամ՝ մասնագիտական ծառայություններին , հատուկ նպատակային նյութերին՝2000.0 հազ.դրամ , իսկ ֆոնդային բյուջեի հոդվածներով նախատեսվել է 15000.0 հազ.դրամ գումար:
9.2.2.51 միջնակարգ կրթություն ծրագրով՝ 4000.0 հազ.դրամ
9.4.1.51 բարձրագույն մասնագիտական կրթություն ծրագրով ՝500.0հազ.դրամ
10.7.1.51 սոցիալական հատուկ արտոնություններ ծրագրով ՝2000.0 հազ.դրամ
11.1.2. համայնքի բյուջեի վարչական մասում պահուստային ֆոնդ ծրագրով նախատեսել ենք 36928․8 հազ.դրամ:
Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 5,8%_ի չափով՝ապահովելով <<ՀՀ բյուջետային համակարգի մասին >>օրենքի 29-րդ հոդվածի պահանջները:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համայնքի ավագանու սույն որոշման ընդունման կապակցությամբ նախատեսվում է համայնքի բյուջեում եկամուտներ 675570․6 հազ դրամ , ծախսեր 675570․6
հազ. դրամ :
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»ՀԱՄԱՅՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Համայնքի ավագանու սույն որոշման ընդունման կապակցությամբ մինչև բյուջեի ընդունումը անհրաժեշտ է ընդունել համայնքի ավագանու որոշումներ `
1. Ակունք համայնքի 2026 թվականի Տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին
2. Ակունք համայնքի կողմից 2026թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին
-
Տևողություն
05.12.2025 22.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Կոտայքի մարզի Ակունքի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 41
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: