Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
—— ————
2025 թվականի … N …Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N355-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) N1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 4.1-ին կետով

«41. Տնտեսավարողն իրավունք ունի սույն ծրագրի շրջանակներում ստացված վարկերը տեղափոխել սույն Ծրագրի 3-րդ կետում նշված ֆինանսական այլ կազմակերպություն, որի դեպքում սուբսիդավորումը շարունակվում է իրականացվել սույն որոշմամբ սահմանված ընդհանուր կարգով՝ հաշվի առնելով սուբսիդավորման մնացորդային ժամկետը։»

2) 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«1) Սույն ենթակետով սահմանված մասով բացառություն են կազմում Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի H «Փոխադրում և պահեստային տնտեսություն» բաժնի 51 դասի 51.1–51.2 խմբերին և դրանց ենթախմբերին համապատասխան գործունեության տեսակները։

 

1.1) Սահմանված բացառության շրջանակներում «նոր (չօգտագործված) օդային տրանսպորտային միջոց» է համարվում օդային տրանսպորտի այն միջոցը, որը՝

ա) արտադրվել է վերջին հինգ (5) տարիների ընթացքում և ունի գործող թռիչքի պիտանիության վկայական (certificate of airworthiness),

բ) գտնվում է թռիչքի պիտանիության գործող վկայականով հաստատված տեխնիկական և շահագործային պիտանիության վիճակում՝ առանց թռիչքների ժամանակավոր արգելանքի կամ անվտանգության հետ կապված սահմանափակումների,

գ) անցել է արտադրողի կամ միջազգային սերտիֆիկացված կազմակերպության կողմից իրականացված թռիչքային պիտանիության ստուգում (airworthiness review) և երաշխավորված է անվտանգության միջազգային չափանիշներին համապատասխանությամբ։»

3) 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 7.1-ին կետով.

«71. Սույն նպատակային ծրագրի շրջանակներում սուբսիդավորում ստանալու նպատակով ֆինանսական կազմակերպությունները յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո, մինչև հաջորդ ամսվա 10 աշխատանքային օրը, իսկ ոչ աշխատանքային օրվա դեպքում՝ հաջորդ աշխատանքային օրը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն են ներկայացնում սուբսիդավորման հայտը՝ ծրագրի շրջանակներում ֆինանսական կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին կից հավելվածով հաստատված ձևաչափով։ Յուրաքանչյուր հաջորդ ամիս ներկայացվող հայտում ներառվում են բացառապես նախորդ ամսվա համար հաշվարկված սուբսիդավորման ենթակա տոկոսադրույքի գումարները։»

4) 9-րդ և 10-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ

9. Հայաստանի Հանրապետության դրամով վարկի/լիզինգի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝

                                                                                                                    Աղյուսակ 1

Նպատակը

Սուբսիդավորման չափը

 

 

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ

6%

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ

8%

Կապիտալ շինարարության վարկ

6%

Կապիտալ շինարարության լիզինգ

8%

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ։ Արտադրողականության խորհրդատվության վարկ

6%

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ։ Արտադրողականության խորհրդատվության լիզինգ

8%

10. Արտարժույթով վարկի/լիզինգի սուբսիդավորման չափերը, կախված նպատակից, հետևյալն են՝

   Աղյուսակ 2

Նպատակը

Սուբսիդավորման չափը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի վարկ

4 %

Մեքենասարքավորումներ և դրանց բաղկացուցիչ մասերի լիզինգ

6 %

Կապիտալ շինարարության վարկ

4 %

Կապիտալ շինարարության լիզինգ

6 %

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման վարկ։ Արտադրողականության խորհրդատվության վարկ

4 %

Բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման լիզինգ։ Արտադրողականության խորհրդատվության լիզինգ

6 %

5) 16-րդ կետում «2025 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2026 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով

6) 15-րդ կետով սահմանված աղյուսակում կատարել հետևյալ լրացումը՝

«Տնտեսական գործունեության տեսակների «Գործունեության նպատակ» սյունակում «D (ԴԻ) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում» տողից հետո ավելացնել նոր տող՝

E382 Թափոնների մշակում և ոչնչացում (մշակում, տեսակավորում, բնապահպանական վերամշակում և կենցաղային/արդյունաբերական թափոնների այլ վերամշակման տեսակներ

E (Ի) 38.2 ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄ

մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերում;

կապիտալ շինարարության իրականացում; բիզնես գործընթացների թվայնացման

 

 

 

2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի շրջանակներում տրամադրված, ինչպես նաև ֆինանսական կազմակերպությունների կողմից հաստատված (դեռևս չտրամադրված) վարկերի/փուլային վարկերի և լիզինգի սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո սպասարկումը շարունակվում է իրականացվել միևնույն պայմաններով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

  • Տևողություն

    03.12.2025 18.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 290

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: