ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________________________ 2025 թվականի N ___ -Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 60-րդ, 64-րդ կետերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հուլիսի 23-ի N 2/փ-229 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի հուլիսի 25-ի N 01.2/03.1/07074-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի հուլիսի 25-ի N Պ-2126) և Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի 2025 թվականի նոյեմբերի 21-ի N 03/11.5/19286-25 գրությունը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 21-ի N Պ-3422)՝ Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Աբովյան համայնքի ավագանու 2024 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» N 111-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական մասում՝ Առինջ բնակավայրի տարածքային զարգացման և տարածքի գոտևորման հատակագծերում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի 2/2 հասցեում գտնվող 07-011-0345-0011 կադաստրային ծածկագրով 0,7 հեկտար մակերեսով էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության էներգետիկայի հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամաս,
2) որոշմամբ հաստատված հավելվածի գծագրական և տեքստային մասում՝ Առինջ բնակավայրի տարածքի գոտևորման հատակագծում Աբովյան համայնքի Առինջ գյուղի Մ. Մկրտչյան թաղամասի 1-ին փողոցի 2/2 հասցեում գտնվող 07-011-0345-0011 կադաստրային ծածկագրով 0,7 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի համար սահմանել վեց վերգետնյա հարկայնությամբ միջին հարկայնության բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-3:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
-
Տևողություն
02.12.2025 17.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 159
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: