ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՈՂԻ ԽՄԲԱԿԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ «ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԼՈՂԻ ԽՄԲԱԿԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանի «Մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում լողի խմբակի 2026 թվականի տեղական վճարների գծով արտոնություններ սահմանելու, արտոնություններ կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ու տեղեկությունները սահմանելու մասին» Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է օրենքի պահանջից, քանի որ.
1. «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի համաձայն՝ արտոնություններ կարող են կիրառվել ավագանու որոշմամբ:
Տեղական տուրքերի և/կամ վճարների գծով արտոնությունները՝ ավագանու սահմանած փաստաթղթերի և տեղեկությունների հետ միասին, համայնքի ղեկավարի ներկայացմամբ սահմանում է համայնքի ավագանին, իսկ տեղական տուրքերի և/կամ վճարների արտոնություններ են տեղական տուրքի և/կամ վճարի դրույքաչափի նվազեցումը ավագանու սահմանած տոկոսի չափով, տուրքի և/կամ վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառումը կամ հաշվարկված տեղական տուրքը և/կամ վճարի վճարումից ազատումը:
Վաղարշապատ համայնքի ենթակայության «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի լողի խմբակի ֆինանսավորումն իրականացվում է Վաղարշապատ համայնքի բյուջեից՝ երեխա-թվով:
2. Վաղարշապատ համայնքում «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում լողի գծով արտոնություններ գործել են. հիմք ընդունելով այդ փաստը՝ Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման ընդունման դեպքում բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
3. Ելնելով ներկա սոցիալ-տնտեսական վիճակից, նպատակ ունենալով մեղմացնել սոցիալական լարվածությունը, խրախուսել համայնքում առողջ ապրելակերպը, զարգացնել ֆիզիկական կրթությունը և ներգրավել համայնքի բնակիչներին սպորտում՝ անհրաժեշտություն է առաջացել նոր ձևաչափով սահմանել 2026 թվականին «Մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ում լողի ծառայությունից օգտվողների համար տեղական վճարի գծով արտոնություններ:
4. Սույն որոշմամբ սահմանվում են նաև այն փաստաթղթերը, որոնց ներկայացումն անհրաժեշտ է տեղական վճարների գծով արտոնություն սահմանելու համար:
-
Տևողություն
02.12.2025 17.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Վաղարշապատի համայնքապետարան
-
Կարգավիճակ
-
Հրապարակային լսումների անցկացման վայրը
Վաղարշապատի համայնքապետարանի նստերի դահլիճում (հասցե՝ ք․ Էջմիածին, Մ․Մաշտոց 0)
-
Հրապարակային լսումների անցկացման ամսաթիվը
15.12.2025
Դիտումներ` 112
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: