ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՎ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներով, նպատակ ունենալով մեղմացնել սոցիալական լարվածությունը, խթանելու համայնքում արտադպրոցական կրթության կարևորությունը մշակութային և արվեստի ոլորտում և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Վաղարշապատի համայնքապետարանի ենթակայության երաժշտական և գեղարվեստի դպրոց ՀՈԱԿ-ներում սահմանված տեղական վճարի գծով սահմանել հետևյալ արտոնությունները.
1) Ժամկետային կամ պայմանագրային զինվորական ծառայություն իրականացնելու ժամանակ զոհված զինծառայողների կամ նրանց հավասարեցված անձանց, ինչպես նաև ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 100%-ի չափով:
2) Երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի գծով 100%-ի չափով, իսկ միակողմանի ծնողազուրկ երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի 50%-ի չափով:
3) Երկու հաշմանդամ ծնողների երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով՝ 100%-ի չափով, մեկ հաշմանդամ ծնողի երեխաների խնամքի համար սահմանված վարձավճարների գծով 50%-ի չափով։
4) Ընտանիքի անապահովության գնահատման համակարգում հաշվառված սոցիալապես անապահով ճանաչված ընտանիքների երեխաների համար՝ 28․01 և ավել միավորի դեպքում՝ գանձվող վարձավճարների գծով 100%-ի չափով, իսկ 28-ից ցածր միավորի դեպքում՝ սահմանված տեղական վճարի գծով 50%-ի չափով։
5) 3 և ավել անչափահաս երեխա ունեցող բազմազավակ ընտանիքների երեխաների համար՝ 100%-ի չափով։ 3 և ավել երեխա ունեցող բազմազավակ ընտանիքներում, որտեղ առկա են չափահաս երեխաներ, սահմանված վարձավճարների գծով 50%-ի չափով։
6) Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար՝ սահմանված տեղական վճարի 50%-ի չափով:
2. Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների կիրառման համար հիմք են հանդիսանում հետևյալ փաստաթղթերը.
1) Որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի
պատճենը, երեխայի ծննդյան վկայականի պատճենը, երեխայի ծնողի/ծնողների մահվան վկայականի պատճենը և դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված դատական ակտերի պատճենները:
2) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նշված դեպքերում՝ երեխայի օրինական ներկայացուցչի կամ ծնողի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի, երեխայի ծննդյան վկայականի պատճենները, ծնողի/ծնողների հաշմանդամության վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերը:
3) Որոշման 1-ին կետի 4-րդ և 5-րդ ենթակետով նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են դիմումատուի անձնագրի պատճենը, երեխաների ծննդյան վկայականների պատճենները, տեղեկանք ընտանեկան նպաստ ստանալու համակարգում հաշվառված լինելու վերաբերյալ:
4) Որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով նշված դեպքերում՝ երեխայի ծնողի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումը, որին կցվում են երեխայի ծննդյան վկայականի, դիմումատուի անձնագրի պատճենները, երեխայի՝ Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցման կենտրոնից տրված գնահատման թերթիկի և արձանագրության պատճենները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
-
Տևողություն
02.12.2025 17.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Վաղարշապատի համայնքապետարան
-
Կարգավիճակ
-
Հրապարակային լսումների անցկացման վայրը
Վաղարշապատի համայնքապետարանի նստերի դահլիճում (հասցե՝ ք․ Էջմիածին, Մ․Մաշտոց 0)
-
Հրապարակային լսումների անցկացման ամսաթիվը
15.12.2025
Դիտումներ` 125
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: