ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖՈՒՏԲՈԼ ՄԱՐԶԱՁԵՎԻՑ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՖՈՒՏԲՈԼ ՄԱՐԶԱՁԵՎԻՑ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Մարզիկների մարզական վարպետությունը բարձրացնելու, մարզական բարձր նվաճումներ ունենալու և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի լավագույն մարզիկների մարզումային գործընթացի անընդհատությունը: Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը նպաստում է սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը:
Ելնելով վերոհիշյալից, անհրաժեշտություն է առաջացել կազմել «Սպորտի բնագավառում ֆուտբոլ մարզձևից նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման պահանջները։
2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Միջազգային մրցումներին ֆուտբոլիստների մասնակցությունը ֆուտբոլի զարգացման անբաժանելի բաղկացուցիչ մասն է: Առավել բարձր արդյունքներ ցուցաբերած ֆուտբոլիստները միջազգային մրցասպարեզներում ջանք չեն խնայում մեր պետության մարզական պատիվն ու հեղինակությունը բարձր պահելու համար:
Մարզական արդյունքների հետևողական բարձրացումը կազմակերպված գործընթաց է, որը կընդհատվի և կխաթարվի, եթե պատանեկան և երիտասարդական տարիքում ինտենսիվ կերպով մարզված և որոշակի բարձր արդյունք ցուցաբերած մարզիկները պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում չստանան։
«Սպորտի բնագավառում ֆուտբոլ մարզաձևից նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում
3. Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունումը խթանելու է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը, հնարավորություն է ստեղծելու ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության հավաքականները առաջատար մարզիկներով համալրելու և միջազգային մրցասպարեզներում մարզական առաջընթացներ գրանցելու համար:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
5. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Սպորտի բնագավառում ֆուտբոլ մարզաձևից նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործընթացի իրականացումով, որը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից /կետ 4.8 «ՍՊՈՐՏ»/:
-
Տևողություն
28.11.2025 14.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սպորտ և երիտասարդություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 443
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: