Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 40.1-ին հոդվածի 15-րդ մասը, ինչպես նաև «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել և ընդունել կարգ, որով կհստակեցվեն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման ընթացակարգերը։

Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգն ունի բացառապես ընթացակարգային բնույթ և նպատակ ունի ապահովել օրենքով սահմանված վերահսկողական լիազորությունների գործնական իրագործումը՝ հստակեցնելով ստուգման իրականացման հիմքերը, փուլերը, մեթոդները, տվյալների հավաքագրման և գնահատման կարգը։ Կարգը չի սահմանում կուսակցությունների համար որևէ պարտականություններ։

Հաշվի առնելով կուսակցությունների ֆինանսական հաշվետվությունների կարևորությունը հանրային վստահության ամրապնդման, քաղաքական ֆինանսավորման թափանցիկության և հակակոռուպցիոն վերահսկողության շրջանակներում՝ անհրաժեշտ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրականացվող ստուգումների համար հաստատել հստակ, փուլային և ստանդարտացված ընթացակարգ։

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով սահմանվում է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների՝ ֆինանսական աղբյուրների, ծախսերի և գույքի վերաբերյալ տվյալների ստուգման կարգը։ Կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման համար հիմքեր են հանդիսանում պարտադիր աուդիտի ենթակա լինելը, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար նշանակություն ունեցող հանգամանք պարունակող գրավոր դիմումները, լրատվամիջոցների՝  կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար նշանակություն ունեցող հանգամանք պարունակող հրապարակումները, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տվյալները, Հանձնաժողովի նախաձեռնությունը:

Կարգի համաձայն՝ ստուգումը բաղկացած է երեք հիմնական փուլերից՝ տվյալների հավաքագրման, տվյալների համադրման և արձանագրության կազմման, տվյալների գնահատման և ամփոփման։

Յուրաքանչյուր փուլ ներառում է օրենքով նախատեսված դրույթների գործնական ստուգման մեթոդաբանություն՝ հարցումների, հաշվարկների, զննման, արտաքին հաստատման և տվյալների հավաքագրման: Կարգը սահմանում է նաև ընթացակարգեր՝ տեխնիկական թերությունների շտկման, շեղումների հայտնաբերման, արձանագրման և գնահատման համար։ Մասնավորապես, կարգում հստակեցված են.

     Հաշվետվության ներկայացման ժամկետների պահպանման ստուգումը,

     Մուտքի վճարների, անդամավճարների, նվիրատվությունների օրինականության և սահմանաչափերի պահպանման ստուգումը,

     Ֆինանսական գործարքների բանկային հաստատման եղանակները,

     Անշարժ գույքի գործարքների շուկայական արժեքների համադրման մեթոդները,

     Տվյալների արժանահավատության հաստատման մեխանիզմները,

     Ընտրանքային ստուգումների, արտաքին հաստատումների կարգավորումները։

Ստուգման կարգի հաստատումը հնարավորություն կտա ապահովել Հանձնաժողովի վերահսկողական գործառույթների իրականացումը, բոլոր կուսակցությունների դեպքում կիրառելով նույն սկզբունքը, ինչպես նաև բարձրացնել կուսակցությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների ստուգման ամբողջականությունը և արժանահավատությունը։

 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի 117 «Մեծացնել կուսակցությունների ֆինանսակա գործունեության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների արդյունավետությունը» գործողությունից:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք.

Նախագիծը մշակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից:

 

5 Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ.

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

7 Ակնկալվող արդյունքը

          Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել հաշվետվողականության և վերահսկողական գործընթացների արդյունավետությունը, ապահովել Հանձնաժողովի գործառույթների իրագործման իրավական հստակությունը և կանխատեսելիությունը, նվազեցնել կամ կանխել ֆինանսական անճշտությունները և հնարավոր չարաշահումները, նպաստել հանրային վստահության ամրապնդմանը կուսակցությունների ֆինանսական գործունեության թափանցիկության նկատմամբ։

          Նախագծի ընդունմամբ կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգումը կդառնա համակարգված, համապարփակ և օրենսդրական պահանջներին համահունչ իրականացվող ընթացակարգ՝ առկա իրավական պահանջների իրագործման նպատակով։

 

  • Տևողություն

    28.11.2025 13.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Գերատեսչություն

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 416

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: