Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՂՏՈՏՈՂ (ՎՆԱՍԱԿԱՐ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՂՏՈՏՈՂ (ՎՆԱՍԱԿԱՐ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման համար հիմք են հանդիսացել Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի Եվրոպական մոնիթորինգի և գնահատման ծրագրի / Եվրոպական շրջակա միջավայրի Գործակալության (EMEP/EEA) օդի աղտոտիչների արտանետումների հաշվարկման ուղեցույցի (2023 թվականի հրատարակչություն) դրույթները, որոնք ուղղված են օդի աղտոտիչների արտանետումների հաշվարկման միասնական մեթոդաբանության և տվյալների համադրելիության ապահովմանը:

Ներկայումս Հայաստանում անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման հաստատված միասնական մեթոդաբանություն չկա, ինչը դժվարացնում է միջազգային պահանջներին համապատասխան՝ տվյալների համադրելիության ապահովումը:

Բացի այդ, Հայաստանը՝ որպես ՄԱԿ ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի կողմ, պարտավոր է ապահովել արտանետումների հաշվարկման թափանցիկ, համադրելի և ստուգելի համակարգ։ ԵՄ հետ համագործակցության շրջանակում, անհրաժեշտ է ազգային մեթոդաբանությունները ներդաշնակեցնել EMEP/EEA ուղեցույցին և ԵՄ արդյունաբերական արտանետումների մասին հրահանգների սկզբունքներին:

EMEP/EEA ուղեցույցը տեխնիկական փաստաթուղթ է, որը կիրառվում է Եվրոպական երկրների և «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի կողմ երկրների համար՝ ապահովելու միասնական մեթոդաբանություն և տվյալների համադրելիություն, ներառելով հետևյալ ոլորտները՝ էներգետիկա, արդյունաբերական պրոցեսներ և արտադրանքի օգտագործում, գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և այլ հողօգտագործում, թափոններ:

 

2.    Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագիծը բնույթով տեխնիկական և մեթոդաբանական է։ Նախագիծը հնարավորություն կտա միասնական մեթոդաբանությամբ հաշվարկելու Հայաստանի Հանրապետությունում անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումները:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը.

      Համակարգված և միասնական մեթոդաբանություն անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման համար։

      Տվյալների համադրելիության և միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովում։

      Հաշվետվությունների թափանցիկության և ստուգելիության բարձրացում, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային հաշվետվություններում:

      ՀՀ պարտավորությունների կատարման աջակցություն ՄԱԿ ԵՏՀ «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի շրջանակներում:

 

5.    Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6.   Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի   վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 4.10 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱԺՆԻ շրջակա միջավայրի կառավարման 11-րդ և 17-րդ առաջնահերթ ուղղություններին.

·         մթնոլորտային օդի պահպանության քաղաքականության մշակումը` ուղղված արտանետումների նվազեցմանն ու սահմանափակմանը,

·         բնապահպանական օրենսդրության ներդաշնակեցումը ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հրահանգներին և այդ համատեքստում միջազգային համագործակցության ընդլայնումը:

 

 

 

  • Տևողություն

    25.11.2025 17.12.2025
  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 498

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: