ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ և 19-րդ կետերի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, համաձայն՝ ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, ՀՀ օրենքի, ,,Աղբահանության և սանիտարական մաքրման մասին,, ՀՀ օրենքի , «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1.Հաստատել Ապարան համայնքում տեղական տուրքերի և վճարների 2026 թ տեսակներն ու դրույքաչափերը` համաձայն N 1 հավելվածի, այդ թվում
ա). Ապարան համայնքի մանկապարտեզները հաճախող երեխաների վարձավճարի 2026 թ դրույքաչափը և տրվող արտոնությունները՝ համաձայն N 1.1 հավելվածի
բ) Ապարան համայնքի Ապարան քաղաքի արվեստի դպրոցում սովորող երեխաների վարձավճարների 2026 թ դրույքաչափերը և տրվող արտոնությունները՝ համաձայն N 1.2 հավելվածի
գ) Ապարան համայնքի մարզադպրոցներում գործող խմբերի և նրանց ծառայություններից օգտվողղների վարձավճարների 2026 թ դրույքաչափերը և արտոնությունները՝ համաձայն N 1.3 հավելվածի
դ) Ապարան համայնքի կոմունալ ծառայության կողմից իրականացվող աղբահանության ծառայություններից օգտվողների վճարների 2026 թ դրույքաչափերը՝ համաձայն N 1.4 հավելվածի
ե) Ապարան համայնքի կոմունալ ծառայության կողմից իրականացվող՝ խմելու ջրի մատակարարման ծառայությունից օգտվողների վճարների 2026 թ դրույքաչափերը՝ համաձայն N 1.5 հավելվածի
2. Համայնքի ղեկավար պարոն Կ. Եղիազարյանին` ապահովել տեղական տուրքերի և վճարների 2026թ տեսակների ու դրուքաչափերի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, մոբիլիզացնել աշխատակազմի ուժերը՝ ապահովելու տեղական տուրքերի և վճարների ժամանակին գանձումները, և համայնքի վարչական սահմաններում սուբյեկտների կողմից ծավալած գործունեությունների համար սահմանված թույլտվությունների ժամանակին տրամադրումը:
3.Համայնքի վարչական տարածքը դասակարգել 2 գոտիների՝
1-ին գոտի՝ Ապարան քաղաք և միջպետական նշանակության ավտոմայրուղու կողեզրերին գտնվող սուբյեկտներ
2-րդ գոտի՝ Համայնքի Քուչակ, Շենավան, Հարթավան, Ափնագյուղ, Արագած, Եղիպատրուշ, Երնջատափ, Շողակն, Արայի, Վարդենուտ, Ծաղկաշեն, Ջրամբար, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ,
Սարալանջ, Վարդենիս, Չքնաղ, Թթուջուր, Ձորագլուխ, Նիգավան, Մելիքգյուղ բնակավայրերը:
4. Սույն որոշումը տարածվում է 01.01.2026 թ-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
-
Տևողություն
24.11.2025 15.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Արագածոտնի մարզի Ապարանի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 409
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: