Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ

 

1.                Անհրաժեշտությունը Հանքարդյունաբերության ոլորտից մթնոլորտ փոշու արտանետումը կանխարգելելու նպատակով օգտակար հանածոյի արդյունահանման նախագծերում անհրաժեշտ է հստակեցնել փոշենստեցման, այդ թվում՝ փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքերի կիրառման պահանջները՝ ներառելով նաև դրանց հաշվարկային, տեխնիկական և տեխնոլոգիական հիմնավորումները։ Վերջինս բխում է ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի թիվ 611-Լ որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրի» 2.2-րդ կետի պահանջներից։ Անհրաժեշտությունը բխում է նաև մթնոլորտային օդի պահպանության՝ մասնավորապես, հանքարդյունաբերությունից մթնոլորտ վնասակար նյութերի, այդ թվում՝ փոշու արտանետումների կրճատման պահանջներից, ինչի ապահովման նպատակով նախատեսվում է հստակեցնել փոշենստեցման և փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառման նվազագույն պահանջները ՏԿԵ նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի № 15-Ն հրամանում:

 Միևնույն ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաև գծագրական հավելվածների և գրաֆիկական նյութերի էլեկտրոնային տարբերակներին ներկայացվող պահանջները։

2.               Ընթացիկ իրավիճակը և խնդիրները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի № 15-Ն հրամանով սահմանվել են օգտակար հանածոյի արդյունահանման նախագծերին ներկայացվող նվազագույն պահանջները։ Սակայն գործող կարգավորումները լիարժեքորեն չեն ապահովում ներկայացվող նախագծերի գծագրական հավելվածների և գրաֆիկական նյութերի էլեկտրոնային տարբերակների միատեսակ չափորոշիչներով ներկայացումը, ինչը բարդացնում է դրանց համարժեք վերլուծության, համեմատության և գնահատման գործընթացները։

Ներկայացվող նախագծի 1-ին կետի 2-րդ ենթակետով կատարվող փոփոխությամբ լրացվում է հիշյալ հրամանի 26-րդ կետը, որով հստակ սահմանվում են ներկայացվող գծագրական հավելվածների և գրաֆիկական նյութերի էլեկտրոնային տարբերակների ներկայացման պահանջները։

Միաժամանակ, օգտակար հանածոյի արդյունահանման նախագծերին ներկայացվող պահանջներում, թեև ամրագրված է փոշենստեցման միջոցառումների պարտադիր ներառումը, սակայն բացակայում են տվյալ միջոցառումների տեխնիկատնտեսական հիմնավորումների, ինչպես նաև կիրառվող սարքավորումների քանակի, տեսակի և տեղադրման սխեմաների պարտադիր նկարագրությունը ներառելու պահանջները։

Հրամանի նախագծի 2-րդ կետով նախատեսվում է, որ հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 10-ից, բացառությամբ հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ 15-Ն հրամանի հավելվածում լրացվող 301 կետով սահմանված պահանջի, որը Երևան քաղաքի տարածքում ուժի մեջ է մտնում 2025 թվականի դեկտեմբերի 10-ից, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերի տարածքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից: Նշյալ կարգավորումը ևս բխում է ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի թիվ 611-Լ որոշմամբ հաստատված «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագրի» 2.2-րդ կետի պահանջներից։ Միաժամանակ նախատեսվում է, որ նախկինում ընդերքօգտագործման իրավունք ձեռք բերած ընդերքօգտագործողները, և այն ընդերքօգտագործողները, որոնք ընդերքօգտագործման իրավունք ստանալու դիմումը լիազոր մարմին են ներկայացրել մինչև հրամանի ուժի մեջ մտնելը՝ մեկ տարվա ընթացքում իրենց կողմից իրականացվող փոշենստեցման աշխատանքները պետք է իրականացնեն փոշեճնշիչ կամ մշուշացնող սարքավորումների կիրառմամբ:

3.               Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՍույն նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

4.    Ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝

·   ապահովել գծագրական հավելվածների և գրաֆիկական նյութերի էլեկտրոնային տարբերակների ներկայացման հստակ և միատեսակ պահանջները,

·  ընդլայնել գործող փոշենստեցման պահանջները՝ ներառելով տեխնիկական, հաշվարկային և տեխնոլոգիական հիմնավորումներ, ինչը կնպաստի մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների նվազեցմանը և սահմանափակմանը,

·  բարձրացնել արդյունահանման գործընթացների բնապահպանական վերահսկողության և անվտանգության մակարդակը։

5. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Ներկայացված նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի  «28 բնական ռեսուրսների կայուն կառավարում» բաժնի (Կառավարության 2021-2026թթ. Ծրագիր) և ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի թիվ 611-Լ որոշման պահանջներից, ինչպես նաև համապատասխանում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի շրջանակում սահմանված բնապահպանական անվտանգության և ռեսուրսների կայուն կառավարման ռազմավարական նպատակներին:

  • Տևողություն

    21.11.2025 07.12.2025
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն, Էներգետիկա և բնական պաշարներ, Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 595

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: