«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՈԱԿ-Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՈԱԿ-Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2025 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված և հոկտեմբերի 20-ին ուժի մեջ մտած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՕ-285-Ն օրենքով ուժը կորցրած է ճանաչվել 2011 թվականի ապրիլի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՕ-135-Ն օրենքը։ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով փոփոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպաիրավական ձևը՝ ոչ առևտրային կազմակերպության փոխարեն սահմանվել է հիմնադրամ կազմակերպաիրավական ձևը, դրան համապատասխան փոփոխվել են կառավարման համակարգը, լիազորությունները, խնդիրները և այլն, որը ստեղծում է անհրաժեշտություն կազմակերպության նոր կանոնադրության հաստատման, ժամանակավոր կառավարման մարմինների ձևավորման մինչև օրենքին և կանոնադրության համապատասխան նոր կառավարման մարմինների ձևավորումը։
Մինչև 2025 թվականի հոկտեմբերի 20-ին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան գործում էր ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձևով՝ իր համակարգում ներառելով բազմաթիվ գիտական կազմակերպություններ։ Օրենքի ընդունմամբ կազմակերպության համար սահմանվել է հիմնադրամի կարգավիճակ, նոր գործառույթներ, նոր խնդիրներ, կազմակերպաիրավական ձևին հատուկ փոփոխություններ և այլն։
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի կազմակերպության գործունեությունը գործող նորմատիվ իրավական ակտերի շրջանակում։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծի ընդունմամբ կկարգովորվի Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը նոր կազմակերպաիրավական ձևի շրջանակում, այն կապահովվի անհրաժեշտ գույքով։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ։
4. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունումը կապահովի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» 2025 թվականի սեպտեմբերի 11-ի ՀՕ-285-Ն օրենքով սահմանված դրույթների կատարումը՝ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը վերակազմակերպումից հետո՝ նոր կազմակերպաիրավական ձևի շրջանակում:
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․ ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 29-ի N 477 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 815-Ն որոշումը։
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծի ընդունումը ընդունումը բխում է՝
- ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» և «4.4 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» բաժնների բարձրագույն կրթության և գիտության բարեփոխումներին առնչվող դրույթներից։
- ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշմամբ հաստատված՝ ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «Գիտություն» բաժնի միջոցառումներից:
- «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 9-րդ հոդվածի պահանջներից:
-
Տևողություն
21.11.2025 06.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 696
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: