21.11.2025
Առաջարկ
Հակասության վերացում: «Մեկ անձից գնում» և «նվազագույն գնային առաջարկ» հասկացությունները չեն կարող միասին կիրառվել, քանի որ մեկ անձից գնումը ենթադրում է մրցույթի բացակայություն։ Եթե հայտեր են ներկայացվում (թեկուզև թղթային), և ընտրվում է նվազագույն գինը, ապա դա փակ մրցույթի կամ գնանշման հարցման տեսակ է, այլ ոչ թե մեկ անձից գնում:Առաջարկվող ընթացակարգը պետք է անվանվի ճիշտ՝ օրենքին համապատասխան, կամ պետք է սահմանվի որպես Գնումների մասին Օրենքի յուրահատուկ բացառություն (որը ցանկալի չէ)։
Առաջարկվող Փոփոխություն: 21.1-րդ կետի ձևակերպումը փոխարինել ավելի հստակով։ Օրինակ՝ «...գնման գործընթացը կարող է կազմակերպվել վարկանիշավորման դասակարգում ունեցող կազմակերպություններից ընտրություն կատարելու ձևով՝ հրավիրյալ անձանցից գնանշման հարցման ընթացակարգով...»։Սա կապահովի, որ գնումը դիտվի որպես մրցակցային ընթացակարգ, որտեղ մրցակցությունը սահմանափակված է վարկանիշ ունեցող անձանցով։