Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

______ _________________ 2025 թվականի N   

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ 

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ

ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված)՝ ներառյալ տվյալ ուսումնական հաստատության նախապատրաստական ծրագրի համար մինչև մեկ տարի ժամկետով (եթե նախապատրաստական ծրագիրը չի համարվում ինքնուրույն հանրակրթական կամ միջին մասնագիտական ծրագրի մաս) սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 1 հավելվածի:

2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 27-րդ ենթակետով  Տիգրան Դավիթի Նազարյանի մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրա 18 տարին լրանալուց հետո:

4. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի` 1-ին կետի 9-րդ ենթակետով Սուրեն Գուրգենի Քոչարյանի, 10-րդ ենթակետով Սամվել Հարությունի Հարությունյանի և 12-րդ ենթակետով Համլետ Արմանի Հակոբյանի  մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրանց այլ հիմքով ստացած տարկետումը դադարելու օրվանից:

5. Սահմանել, որ սույն որոշումը ուժի մեջ մտնելուց հետո դադարեցված է համարվում N 2 հավելվածի՝ 1-ին կետի 5-րդ ենթակետով Արսեն Գեղամի     Մադանյանին նախկինում տրված տարկետումը, և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 1111-Ա որոշման հավելված N 1-ի 3-րդ կետի 5-րդ ենթակետը:

5. Սահմանել, որ սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2026 թվականի մարտի 1-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու, սովորելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք ներկայացնելու դեպքում: Եթե մինչև 2026 թվականի մարտի 1-ը ներառյալ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված քաղաքացիներն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու, սովորելու և ուսումնառության ժամկետների վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2026 թվականի ամառային զորակոչի ընթացքում:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

               վարչապետ                                                         Ն. Փաշինյան

 

  • Տևողություն

    20.11.2025 06.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 609

Տպել

Առաջարկներ`

Լուսինե Հարությունյան

25.11.2025

ՀՀ կառավարությանն առաջարկվում է ընդունել «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» որոշման նախագիծը։

Նախագծի ընդունումը նպատակ ունի ապահովել գիտության և կրթության ոլորտներում բարձր արդյունքներ ցուցաբերած քաղաքացիների կրթության անընդհատությունն ու շարունակականությունը, ինչը կնպաստի Հայաստանի Հանրապետության գիտական ներուժի պահպանմանը և զարգացմանը։

Տարկետման տրամադրումը նախատեսվում է այն քաղաքացիների համար, ովքեր ունեն նշանակալի նվաճումներ՝ մասնավորապես․

  • Միջազգային առարկայական օլիմպիադաներում մեդալներ (ոսկե, արծաթե, բրոնզե),
  • Հանրապետական օլիմպիադաներում բարձրագույն արդյունքներ,
  • Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի դեպքում՝ բարձր միջին գնահատական և միջազգային հեղինակավոր գիտական շտեմարաններում հրապարակված հոդվածներ։

Նախագծի իրականացումը կնպաստի կրթության և գիտության ոլորտների մրցունակության բարձրացմանը, երիտասարդ գիտնականների և տաղանդավոր ուսանողների ներուժի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև կխթանի Հայաստանի Հանրապետության գիտական և կրթական համակարգերի զարգացումը։«Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գիտության և կրթության ոլորտներում բարձր արդյունքներ ցուցաբերած քաղաքացիների կրթության անընդհատությունն ու շարունակականությունը ապահովելու նպատակով։

Նախագիծը նպատակ ունի ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կտան այդ քաղաքացիներին շարունակել իրենց ուսումնառությունը բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերում՝ առանց պարտադիր զինվորական ծառայության ընդհատման։ Սա կարևոր է ոչ միայն անհատական մասնագիտական զարգացման, այլև երկրի գիտական ներուժի պահպանման և զարգացման տեսանկյունից։

Տարկետման տրամադրումը նախատեսվում է այն քաղաքացիների համար, ովքեր ունեն նշանակալի նվաճումներ՝ մասնավորապես միջազգային առարկայական օլիմպիադաներում մեդալներ, հանրապետական օլիմպիադաներում բարձրագույն արդյունքներ, ինչպես նաև գիտական հրապարակումներ միջազգային հեղինակավոր շտեմարաններում։

Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետության կրթական և գիտական համակարգի մրցունակության բարձրացմանը, երիտասարդ գիտնականների և տաղանդավոր ուսանողների ներուժի արդյունավետ օգտագործմանը, ինչպես նաև կխթանի գիտության և կրթության ոլորտների զարգացումը։

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: