Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 15-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի և 16-րդ հոդվածի 1-ին մասի՝

1. Սահմանել 2026 թվականի համար Ջերմուկ համայնքի և համայնքային ենթակայության կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների հետևյալ դրույքաչափերը՝

1)«Ջերմուկ համայնքի ճոպանուղի» համայնքային հիմնարկի  կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարի չափը՝  2000 (երկու հազար) դրամմեկ ուղևորի մեկ շրջապտույտի համար,

2) համայնքի վարչական տարածքում փողոցային լուսավորության հենասյուների օգտագործման տրամադրման ծառայության վճար՝ ամսական 500 (հինգ հարյուր) դրամ` յուրաքանչյուր հենասյան համար,                           

3) Ջերմուկ համայնքի գյուղական բնակավայրերի հանդիսությունների սրահները օգտագործման տրամադրելու համար՝ ցանկացած բնույթի արարողությունների դեպքում՝ մեկ աթոռը՝ 300 (երեք հարյուր) դրամ, ուրախառիթ արարողությունների (հարսանիք, կնունք, ծննդյան խնջույք) դեպքում՝ մեկ աթոռը՝ 500 (հինգ հարյուր) դրամ,

4) ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման կամ ապամոնտաժման աշխատանքների համաձայնության տրամադրման համար՝ համաձայն հավելված 1-ի,

5համայնքային սեփականության մեքենամեխանիզմները օգտագործման տրամադրելու համար՝ համաձայն հավելված 2-ի,

6) «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ–ի կողմից ֆիթնես–մարզումների ծառայությունների դիմաց  գանձվող  վճարի չափը՝  անհատական մարզումների մեկ ժամը՝ 1000 ( հազար) դրամ, մարզիչի հետ մարզումների 12 պարապմունքը՝ 10000 (տաս հազար) դրամ,

7) Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող չափագրական գործիքի օգտագործման տրամադրման դիմաց չափագրողից գանձվող վճարի չափը՝ հետևյալ դրույքաչափերով՝

    ա․ մինչև 100 քմ շենք–շինությունների չափագրում- 1 քմ՝ 100 (հարյուր )դրամ,

    բ  100 քմ–ից ավելի մակերեսով շենք–շինությունների չափագրում- 1 քմ՝ 150 (հարյուր հիսուն) դրամ,

    գ․ մինչև 1000 քմ չկառուցապատված տնամերձ հողամասի չափագրում- 10000 (տաս հազար) դրամ,

    դ չկառուցապատված 1000 քմ–ից ավելի տնամերձ հողամասի չափագրում– 10,000 (տաս հազար ) դրամ+1000 քմ–ից ավել յուրաքանչյուր 1 քմ-ը՝ 10 դրամ,

  ե մինչև 1 հա չկառուցապատված արտադրական, հասարակական և գյուղատնտեսական նշանակության հողամասերի չափագրում– 20000 (քսան հազար) դրամ,

   զ 1 հա–ից ավելի գյուղատնտեսական հողամասերի չափագրում– յուրաքանչյուր 1 հա–ի համար 20000 (քսան հազար) դրամ,

    է․ արդյունաբերական, հասարակական (արտադրական տարածքներ, հանգստի, հյուրանոցային համալիրներ և այլն) կառուցապատված հողամասերի և շենք, շինությունների, ենթակառուցվածքների չափագրումը– պայմանագրային հիմունքներով,

8) համայնքի սեփականություն հանդիսացող աստղադիտակից օգտվելու համար՝ մեկ անձի մեկ դիտումը՝ 500 (հինգ հարյուր ) դրամ,

9) համայնքի սեփականություն հանդիսացող արշավային վրաններից օգտվելու համար՝ մեկ օրվա (24ժամ) դեպքում մեկ վրանի համար՝ 5000 (հինգ հազար) դրամ,

10) համայնքի վարչական տարածքում գտնվող, այդ թվում՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների արտաքին պատերին, այդ թվում՝ դիմային (ճակատային) հատվածում և տանիքին՝ սարքերի, սարքավորումների, դեկորատիվ առարկաների  և այլ պարագաների ու տարրերի տեղադրման թույլտվության տրամադրման համար՝ 10000   (տաս հազար )դրամ, 

11) համայնքի վարչական տարածքում գտնվող, այդ թվում՝ ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող շենքերի, շինությունների տանիքներին արևային կայանների տեղադրման թույլտվության տրամադրման համար՝ 25000 (քսանհինգ հազար) դրամ,

12) մինչև 300 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տների շինարարության թույլտվության ժամկետի երկարաձգման յուրաքանչյուր տարվա (այդ թվում՝ ոչ ամբողջական) համար` 15000 դրամի և կառուցվող անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական (ամառանոցային) տան կառուցման վայրի գոտիականությանը համապատասխանող՝ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով սահմանված գոտիականության գործակցի արտադրյալը։

2. Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին սույն որոշման 1-ին կետի 4-րդից  6–րդ ենթակետերով սահմանված վճարների համար կիրառել դրույքաչափերի նվազեցման արտոնություն 50-ից 100 տոկոսի չափով:

3.Սահմանել, որ ՝

1) տեղական վճարը գանձվում է ծառայության մատուցումից և (կամ) գործողության իրականացումից առաջ, 
2) տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետը սույն որոշման 1-ին կետի 1-ին, 3-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով սահմանված ծառայությունների դեպքում՝ անմիջապես է, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով սահմանված ծառայությունների դեպքում՝ 3 օր, 2-րդ ենթակետով սահմանված ծառայության դեպքում՝ ըստ կողմերի համաձայնության, 6-րդ  ենթակետով սահմանված ծառայության մատուցման՝ անհատական մարզման դեպքում՝ անմիջապես,  մարզիչի հետ մարզումների դեպքում՝ 12-րդ պարապմունքը ներառյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:

  • Տևողություն

    20.11.2025 16.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Գերատեսչություն

    Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարան

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 350

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: