ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ 07-002-0121-0038 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,3085 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______________________ 2025 թվականի N ___-Ն
ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄ 07-002-0121-0038 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,3085 ՀԵԿՏԱՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԱՍՈՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հողային օրենսգրքի 3-րդ և 7-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ և 64-րդ կետերի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի հոկտեմբերի 24-ի N 2/փ-356 դրական եզրակացությունը, հաշվի առնելով Կոտայքի մարզպետի 2025 թվականի նոյեմբերի 05-ի N 01/03.1/10575-2025 գրությունը (մուտք՝ 2025 թվականի նոյեմբերի 05-ի N Պ-3242) և Վարդանուշ Ղուկասյանի դիմումը (մուտք՝ 2025 թվականի հունիսի 09-ի N Ք-3801), Աբովյան համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Վարդանուշ Ղուկասյանին պատկանող (հիմք՝ 2025 թվականի ապրիլի 10-ի N 10042025-07-0143 վկայական) Աբովյան համայնքի Աբովյան քաղաքի Բարեկամության հրապարակ 8/3 հասցեում գտնվող 07-002-0121-0038 կադաստրային ծածկագրով 0,3085 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի մասով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծի Աբովյան քաղաքի գոտևորման հատակագծում և տեքստային մասում կատարել փոփոխություն՝ հողամասի համար սահմանել 2 ստորգետնյա և 16 վերգետնյա հարկայնությամբ բարձրահարկ բնակելի կառուցապատման գոտի՝ ԲՆԿԳ-4։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարդանուշ Ղուկասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ
-
Քննարկվել է
18.11.2025 - 03.12.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Կոտայքի մարզի Աբովյանի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 462
Տպել