Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

---   ---------- 2025 թվականի N ----  Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված «Մթերատվության բարձրացման փորձնական» ծրագրի՝ 

1)  8-րդ կետից հանել (հոլշտին, ջերսեյ, սիմենթալ, շվից) բառերը

2) Ամբողջ տեքստում Տավուշ բառը և դրա հոլովաձևերը փոխարինել Լոռի բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, իսկ 29480 թիվը՝ 21960 թվով, 16840 թիվը՝ 12640 թվով

 3)  11-րդ կետի 4-րդ ենթակետի ա պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ ««ա ունեն տվյալ ոլորտում համապատասխան գործունեությամբ զբաղվելու հավաստագիր ունեցող մասնագետներ (բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթությամբ),»

4)   13-րդ կետի և Տավուշի մարզերը բառերը փոխարինել մարզը, Լոռու մարզը, որը հանդիսանում է հանրապետությունում առաջատար տոհմասելեկցիոն ավանդական տարածաշրջան բառերով

5)  15-րդ կետի աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ  բովանդակությամբ՝   

Մարզերը

Կովերի թիվը՝                  01012024 թ-ի դրությամբ, հազ գլուխ

2025 թ

2026 թ

Ընդամենը

սերմնավորվող կովերի թիվը,

գլուխ

ֆինանսավորման ծավալը, հազ դրամ

սերմնավորվող կովերի թիվը,

գլուխ

ֆինանսավորման ծավալը, հազ դրամ

սերմնավորվող կովերի թիվը,

գլուխ

ֆինանսավորման ծավալը, հազ դրամ

Արագածոտն

28484

1000

100000

2020

202000

3020

302000

Գեղարքունիք

34217

3500

350000

2500

250000

6000

600000

Շիրակ

31580

3220

322000

3220

322000

6440

644000

Սյունիք

15716

1600

160000

1500

150000

3100

310000

Լոռի

34649

 

 

3400

340000

3400

340000

Ընդամենը

144646

9320

932000

12640

1264000

21960

2196000

․

6)   22-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

22Նախարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ծրագրի 11-րդ կետի 4-րդ ենթակետով, 19-րդ և 20-րդ կետերով սահմանված դրույթներին  համապատասխանության վերաբերյալ գրավոր տեղեկացնում մարզպետի աշխատակազմին։»

7)  23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «23Եթե պայմանագիրը կնքելուց հետո Կազմակերպությունը չի կատարել պայմանագրային պարտավորությունները, ապա պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո 5 օրվա ընթացքում լուծվում է ծառայություններ մատուցելու վերաբերյալ Կազմակերպության հետ կնքված պայմանագիրը և Կազմակերպությանը վճարված գումարից չկատարված պայմանագրային պարտավորություններին համապատասխան գումարը մեկամսյա ժամկետում ենթակա է վերադարձման  պետական բյուջե։»

8)  24-րդ կետի 10 թիվը փոխարինել 45 թվով

9)    26-րդ կետի պետք բառը փոխարինել կարող բառով

10) 27-րդ  կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «27Տվյալ Համայնքում կամ Բնակավայրում կովերի արհեստական սերմնավորում իրականացրած Կազմակերպությունը յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Համայնքի կամ Բնակավայրի ղեկավարին է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում իր կողմից կատարված  սերմնավորման ծավալների վերաբերյալ հաշվետվություն, որում պետք է նշված լինի տնտեսավարողի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, սերմնավորման ամսաթիվը, սերմնավորված կովի ականջապիտակի գույքային համարը, ցլի անունը և գույքային համարը։ Հաշվետվությանը կցվում է ծառայությունների մատուցման երկկողմ պայմանագիրը (կազմակերպության և տնտեսավարողի միջև)։»

11)    28-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «28Համայնքին կամ Բնակավայրին տրամադրված հաշվետվությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրվում է և ներկայացվում Մարզպետի աշխատակազմ, որն էլ այն 5 աշխատանքային օրվա ընթացքում  ներկայացնում է Նախարարություն՝ ըստ համայնքների նշելով նախորդ ամսվա ընթացքում սերմնավորված կովերի թիվը, տնտեսավարողի անունը, ազգանունը, հասցեն, հեռախոսահամարը, սերմնավորման ամսաթիվը, սերմնավորված կովի ականջապիտակի գույքային համարը, ցլի անունը և գույքային համարը։»

12)   33-րդ կետի Պայմանագրում բառը փոխարինել Հաշվետվությունում բառով, 25 թիվը փոխարինել 35 թվով.

13)    35-րդ կետի 294 մլն 800 թիվը փոխարինել 219 մլն 600 թվով.

 14) 36-րդ կետի 12640 թիվը փոխարինել 9320 թվով, իսկ 126400 թիվը փոխարինել 93200 թվով, 16840 թիվը փոխարինել 12640 թվով, իսկ 168400 թիվը փոխարինել 126400 թվով։

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                                                 Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    19.11.2025 - 04.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 539

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: