Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը հաստատելու մասին»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

-----    ------------------ -ի   2025 թվականի   N------ Ն

 

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՇԵՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Ղեկավարվելով «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի  5-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.   Հաստատել  մթնոլորտային օդի աղտոտվածության կրիտիկական մակարդակի և կրիտիկական բեռնվածության շեմի վերաբերյալ կարգը՝ համաձայն հավելվածի։

2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2030 թվականի հունվարի մեկից։

 

 

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետ                                                                      Ն. Փաշինյան

  • Քննարկվել է

    17.11.2025 - 02.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն, Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 604

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Սաթենիկ Վարդանյան

20.11.2025

Առաջարկ

«Նախագծի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է մթնոլորտային օդում առկա ծծմբի և ազոտի միացությունների ազդեցության գնահատման համակարգում ներառել տեղական էկոհամակարգերի դիմադրողականության և վերականգնողական հզորության քանակական ցուցանիշները։

Սա հնարավորություն կտա ճշգրտել տարածքային կրիտիկական բեռնվածության շեմերը, կատարել ռիսկերի ավելի նպատակային գնահատում և սահմանել էկոլոգիական առաջնահերթության բարձր գոտիներ՝ համահունչ ICP Modelling and Mapping և EMEP/UNECE պահանջներին։»

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: