Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).

 

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի  բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի  դրույթների պահանջների կատարումով։     
 2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Բյուջեի կազմման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակեցումը: Բյուջեն, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է ՏԻՄ-ին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն  ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է գալիք ֆինանսական տարվա համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում։ Բյուջեն ՏԻՄ-ի գործունեության ֆինանսական կառավարման առանցքն է: Համայնքի 2026 թվականի բյուջեն կազմվել է՝ հիմք ընդունելով Մեղրի համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը, համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ 2026 թվականի բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման, բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա: 2026 թվականի բյուջեում նախատեսվում է կատարել նախորդ տարիների անավարտ ծրագրերի և 2026 թվականի նոր նախատեսվող ծրագրերի իրականացումը:

2026 թվականի բյուջեի նախագիծը կազմվել է առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31 և 32-րդ հոդվածներով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով: Բյուջեի ձևավորման հիմքում ընկած են հնարավոր քիչ բյուջետային միջոցների ծախսմամբ առավելագույն արդյունքի հասնելու սկզբունքը,թափանցիկությունը և հաշվետվողականությունը:

Համայնքի բյուջեի կառուցվածքը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհարաժեշտությունից ելնելով, բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային և ծախսային կանխատեսումներն ու ծրագրավորումներն իրականցվում են յուրաքանչյուր մասի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք 2024 թվականին համայնքային բյուջե փաստացի մուտքագրված եկամուտների հոսքի, 2025 թվականի ճշտված բյուջեի կատարողականի և առկա բազաների, բյուջետային հիմնարկների կողմից ներկայացված բյուջետային ֆինանսավորման հայտերի, իրենց համապատասխան հիմնավորումներով պահպանման ծախսերի նախահաշիվների, համայնքի վարչական բնակավայրերի հիմնախնդիրների լուծման համար ծրագրերի վրա: Բյուջեն պլանավորված է՝ նպաստելու համայնքի մեջ մտնող բնակավայրերի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:

Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծում (այսուհետ՝ նախագիծ) եկամուտների գումարը ծրագրվել է 2 872 348 000 ՀՀ դրամ, ծախսերի գումարը     3 400 800  000 ՀՀ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 528 452 000 ՀՀ դրամ:

Բյուջեի եկամուտների կանխատեսում

Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1 170 000 000 ՀՀ դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 8.55 %-ով կամ 100 000 000 ՀՀ դրամով, ի հաշիվ պետության կողմից համահարթեցման սկուզբունքով տրվող դոտացիայի, անշարժ գույքի հարկի և ընթացիկ ոչ պաշտոնական դրամաշնորհների ավելացման ։

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական  եկամուտները կազմում են 518 050 000 ՀՀ դրամ՝ 2025 թվականի հաստատված  583 266 800 ՀՀ դրամի դիմաց:

Նախատեսված եկամուտների հիմնավորումը և համեմատական վերլուծությունն առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում: Մասնավորապես՝

Հարկեր և տուրքեր.

2026 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են 181 379 300 ՀՀ դրամի չափով, 2025 թվականի հաստատված ցուցանիշի՝ 134 145 500 ՀՀ դրամի փոխարեն: 2026 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հաշվի առնելով առկա ապառքները և 2025 թվականի հաշվարկային ցուցանիշները:

Տեղական տուրքերը ծրագրվել են 15 795 000 ՀՀ դրամի չափով, 2025 թվականի հաստատված  ցուցանիշի՝ 15 970 000 ՀՀ դրամի փոխարեն:

Պետական տուրքերը ծրագրվել են 6 200 000 ՀՀ դրամի չափով, 2025 թվականի հաստատված  ցուցանիշի՝ 5 800 000 ՀՀ դրամի փոխարեն:

Պաշտոնական դրամաշնորհներ.

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված ցուցանիշերը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիան ծրագրվել է 685 400 600  ՀՀ դրամի չափով, 2025թվականի 636 077 900  ՀՀ դրամի փոխարեն, նախորդ տարվա համեմատ ավելացել է 49 322 700 ՀՀ դրամով,պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են 3 050 400 ՀՀ  դրամ:

Այլ եկամուտներ.

2026 թվականի բյուջեով այլ եկամուտները նախատեսվել են 300 169 700 ՀՀ դրամ՝ նախորդ տարվա հաստատված 274956 200 ՀՀ դրամի դիմաց: Այլ եկամուտներն իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական, մարզամշակույթային և արտադպրոցական կազմակերպություններում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ, աղբահանության վճարները, տեղական վճարները), տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ ելամուտներ:

Մեղրիի համայնքապետարանի տեղեկատվական բազայի համայնքային գույքի պայմանագրեր ցանկում առկա են վարձակալության պայմանագրեր,որոնց  ապառքներն ու տույժերը համայնքային բյուջեում  զգալի կշիռ են կազմում։

Համաձայն Դատական տեղեկատվական համակարգի (Datalex) տեղեկատվության՝

վերոնշյալ պայմանագրերի մի մասը անցնում են սնանկության գործընթաց կամ ճանաչվել են սնանկ,իսկ որոշ պայմանագրերի մասով  կատարվել են պատշած ծանուցումներ չկատարված պարտավորությունների վերաբերյալ, ուստի այդ գումարները իրատեսական չէ ներառել 2026 թվականի հավաքագրվելիք սեփական եկամուտներում:

Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեի ֆոնդային մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է  1 802 348 000 ՀՀ դրամ՝ 2025 թվականի 1 333 023 200 ՀՀ դրամի փոխարեն, որը ներառում է կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհները, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման, ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման կանխատեսված պետության կողմից տրվող սուբվենցիաները և մասհանած բնապահպանական վճարները:

Տարեսկզբի ազատ մնացորդը կազմում է 528 452 000 ՀՀ դրամ։Գումարի մեջ ներառված  է ֆոնդային բյուջե ուղղված 2025 թվականի տարեվերջի վարչական բյուջեի մնացորդները, ֆոնդային բյուջեի 2025 թվականի մնացորդները, ինչպես նաև 2021 և 2022 թվականներին ընդերքաօգտագործողների կողմից վճարված ռոյալթիներից ազդակիր համայնքին կատարված  մասհանվող գումարների մնացորդները, համապատասխանաբար` 87 610 934  և 332 000 000 ՀՀ դրամ:

Բյուջեի ծախսերի կանխատեսում

Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է     3 400 800 000 ՀՀ դրամ: Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 34.4 %-ը կամ 1 170 000 000 ՀՀ դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), 2 230 800 000 ՀՀ դրամը՝ կամ 65.6 %-ը կազմում է  կապիտալ ծախսերը (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 100 000 000 ՀՀ դրամ:

Նախագծով առաջարկվող բյուջետային ծախսերում 8.8%-ը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, 0.02%-ը «Պաշտպանություն» ոլորտին, 0.02%-ը  «Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն» ոլորտին, 28.99%-ը «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին, 5.2%-ը՝ «Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 25.6%-ը՝ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» ոլորտին, 0.55%-ը «Առողջապահություն» ոլորտին, 14.8%-ը՝ «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին, 14.2%-ը՝ «Կրթություն» ոլորտին, 0.1%-ը «Սոցիալական պաշտպանություն» ծրագրին, 1.72 %-ը՝ «Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին: Համայնքի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար: Պահուստային ֆոնդերը կարող են օգտագործվել միայն համայնքի ավագանու որոշմամբ: Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 5.0%-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները:

  3 Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի  բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում և  արդյունքների ձեռքբերում՝ միաժամանակ կիրառելով նոր որակի և մակարդակի կառավարում, կձևավորվի ներդրված ռեսուրսների և ստացված արդյունքների միջև ինտեգրացված կապ, կապահովվի բյուջետային ծրագրի միջոցառումների ու գործողությունների կատարման թափանցիկությունն ու վերահսկման արդյունավետությունը:

Ծրագրային բյուջետավորման գործընթացը հնարավորություն կտա համայնքի հնգամյա զարգացման ծրագրի (ՀՀԶԾ-ի) և տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-ի) հիման վրա պլանավորել համայնքի ֆինանսական միջոցները, դրանք օգտագործել խնայողաբար, արդյունավետ և հրապարակային:

Համայնքի բյուջետավարումը կդադարի դիտարկվել որպես ֆինանսական պլանի կազմում ու կատարում, առավել կկարևորվեն բնակչությանը համայնքային որակյալ ծառայությունների մատուցումը  և  համայնքի  խնդիրների  աստիճանական  լուծումը:

 

4. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սույն ավագանու որոշման նախագիծը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն  չկա:

  • Քննարկվել է

    17.11.2025 - 02.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Գերատեսչություն

    Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան

  • Կարգավիճակ

  • Հրապարակային լսումների անցկացման վայրը

    Մեղրիի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ ք.Մեղրի, Զ.Անդրանիկի 2), ժամը՝ 16:00:

  • Հրապարակային լսումների անցկացման ամսաթիվը

    01.12.2025

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 387

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: