«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 6. – 5-րդ «մշակութային կազմակերպություն՝ կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.»
Հոդված 2․ Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել 5.1 նոր հասկացությամբ.
«Հոդված 6.– 5.1-րդ «մշակութային ոչ առևտրային կազմակերպություն՝ մշակութային կազմակերպություն, որի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ տեղական ինքնակառավարման մարմինները, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է՝ որը բխում է պետության կողմից իրականացվող մշակութային քաղաքականությունից և ռազմավարությունից:
Հոդված 3․ Օրենքի 18.1.-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հոդված 18.1. Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողները
1 . Սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողներն իրականացնում են տվյալ ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերին համապատասխան գործառույթներ` համաձայն տվյալ պաշտոնի նկարագրի և պայմանագրի:
2 . Մշակութային ոչ առևտրային կազմակերպությունների ստեղծագործական աշխատողների կարգավիճակը, աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց ներկայացվող պահանջները, օրինակելի նկարագիրը և ատեստավորման կարգը սահմանում է լիազորված պետական մարմինը:»
Հոդված 4․ Օրենքի 18.1.-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
Հոդված 5․ Օրենքի 21.-րդ հոդվածի 6-րդ, 9-րդ և 11-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
Հոդված 6․ Օրենքի 21.-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ.
«5 ) մշակութային առանձին կազմակերպությունների շնորհում է կարգավիճակ, սահմանում է կարգավիճակ շնորհելու կարգն ու պայմանները.»
«7) հաստատում է մշակութային կազմակերպությունների ` պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման կարգերը.»
Հոդված 7. Անցումային և եզրափակիչ դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը։
2. Սույն օրենքից բխող նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են օրենքն ուժի մեջ մտնելուց 9 ամիս հետո։
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված և գործող, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գործող «ազգային» կարգավիճակ ունեցող կազմակերպությունները պահպանում են իրենց «ազգային» կարգավիճակը։
-
Քննարկվել է
17.11.2025 - 03.12.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Մշակութային
-
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 437
Տպել