Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Աշտարակ համայնքի 2026  թվականի  բյուջեի հաստատման որոշման  նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Աշտարակ համայնքի 2022-2026 թվականների զարգացման ծրագրի նախագիծը և առաջնորդվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համապատասխան, որի ձևավորման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը, մասնակցայնությունը և հստակությունը:      

Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից  իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամտային կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասերի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երեք տարիների ընթացքում փաստացի համայնքային բյուջե մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համար  համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակականության ապահովմանը, համայնքային ենթակայության կազմակերպությունների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։      Այս տարվա բյուջեի կազմումը տարբերվում է նախորդ տարիների բյուջեների կազմման աշխատանքներից։ Կարևոր դեր է կատարում համայնքների միավորումը։ Բյուջեի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել  բնակավայրերի նախորդ տարիների փաստացի հավաքագրված եկամուտների հանրագումարը։

Աշտարակ համայնքի 2026 թվականի բյուջեի վարչական մասի  կանխատեսված  եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 5 693 615.1 հազար դրամ, գերազանցելով նախորդ տարվա պլանավորված բյուջեն 12.5 %-ով, որը կազմում է  637106.2 հազար դրամ:

Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 1 863 000.0 հազար դրամ, որի 66.7 %-ը կամ 3 799 451.6 հազար դրամը բաժին է ընկել պաշտոնական դրամաշնորհներ հոդվածին:

Աշտարակ համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծով ծախսերի ծավալը  նախատեսվում է 13 343 091.5 հազար դրամ։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 5 712 091.5 հազար դրամը բաժին է ընկնում  ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե),  7 631 000.0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է  4 721 000.0 հազար դրամ, որը ենթակա է փոփոխության տարեվերջի ազատ մնացորդի ճշգրտման հետ կապված։

Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 17.5 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները։

Ստորև ներկայացվում են համայնքի 2026 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները՝ ըստ ծրագրի։ 

         

  • Քննարկվել է

    14.11.2025 - 29.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Գերատեսչություն

    Արագածոտնի մարզի Աշտարակի համայնքապետարան

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 584

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: