ՂԱՐԱԲԱՂԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ԽՄԲԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԿԱՑԱՐԱՆՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 710-Լ ԵՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 898-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Էլեն Միլիտոնյան 15.11.2025 00:36:18 | Քննարկման փուլում է | Ձեզ ասում են փոքր ընտանիքների համար ծրագիր մշակեք դուք կուտ եք ուզում ժողովրդին տաք? Է հետո, 10 տարվա մեջ էս մարդիկ ստացան գումարը տվեցին տանտերերին ու լրացավ հետո ոնց պիտի ապրեն առանց տանիք? Թե ձեր հաշվարկներով 10 տարուց ավել չպետքա ապրեն? Հազիվ էլի, իսկ երիտասարդ փսքր ընտանիքները ինչ անեն ոնց տուն ձեռք բերեն? |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: |
||
| 2 | Narine Chalyan 18.11.2025 14:10:47 | Քննարկման փուլում է | Բարև Ձեզ, առաջարկում եմ 120 ամսվա վարձավճարի գումարը տրամադրել շահառու ընտանիքներին բնակարան ձեռք բերելու հանար, 120 ամսից հետո, այդ ընտանիքը լինելու է անօթևան, իմաստը այդ ծրագրի։ իմ ընտանիքը բոլոր կետերով շահառու է, բայց մենք չենք օգտվելու այդ ծրագրից, ինձ պետքա բնակարան, այլ ոչ թե բնակաևանի վարձավճար։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում` Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: |
||
| 3 | Ժորա Հայրապետյան 18.11.2025 14:13:03 | Քննարկման փուլում է | Ավելի արդյունավետ կլինի, որ Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին կորցված անշարժ գույքի փոխահատուցման ծրագիր մշակեք և տրամադրեք փոխահատուցում առանց որևէ նախապայմանների: Նախարարության կողմից մշակված այս ծրագիրը ծաղր է հաշմանդամություն ունեցող անձնաց նկատմամբ: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվող սոցիալական աջակցության միջոցառումը չի կարող լուծել սոցիալական պաշտպանությանն առնչվող բոլոր խնդիրները, ուստի նախարարության կողմից իրականացվում են սոցիալական աջակցության այլ միջոցառումներ, որոնց նպատակը, շահառուների շրջանակը, տրամադրման պայմանները կարգավորվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։ |
||
| 4 | Սիրուշ Մարտիրոսյան 18.11.2025 19:00:09 | Քննարկման փուլում է | Սա բավականին լավ փոփոխություն է և այս նախագիծը հիմնովին լուծում է տեղահանվածների խնդիրները: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: Աջակցությունը տրամադրվելու է 120 ամիս ժամկետով, միաժամանակ նախագծով շահառու կդիտարկվեն այն ընտանիքները, ովքեր Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում չեղարկել են հավաստագիրը։ |
||
| 5 | aaa bbb 18.11.2025 20:47:04 | Քննարկման փուլում է | Հարցի լուծումը հնարավոր է միայն շահառուների ներկա բնակության վայրերում յուրաքանչյուր շնչի հաշվով 15 քառ․մետր տարածքով բնակարանի կամ բնակելի տան կառուցման դեպքում կամ ԼՂ-ում ունեցած բնակելի գույքին համապատասխան փոխհատուցման միջոցով։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: Աջակցությունը տրամադրվելու է 120 ամիս ժամկետով, միաժամանակ նախագծով շահառու կդիտարկվեն այն ընտանիքները, ովքեր Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում չեղարկել են հավաստագիրը։ |
||
| 6 | Norayr Poghosyan 18.11.2025 21:00:51 | Քննարկման փուլում է | Առաջարկում եմ նշված աջակցությունը տրամադրել մինչև 2028թ․ դեկտեմբերի 31-ը՝ հավաստագրերի իրացման վերջնաժամկետը, առանց չեղարկելու հավաստագիրը, որից հետո չիրացված հավաստագրերը ավտոմատ կչեղարկվեն ու կշարունակվի 40,000 ՀՀ դրամների վճարումը մինչև 01․07․2036թ․ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: Աջակցությունը տրամադրվելու է 120 ամիս ժամկետով, միաժամանակ նախագծով շահառու կդիտարկվեն այն ընտանիքները, ովքեր Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում չեղարկել են հավաստագիրը։ |
||
| 7 | Մհեր Եդիգարյան 19.11.2025 00:21:56 | Քննարկման փուլում է | Տեղահանված փոքր ընտանիքների (1 - 3 անդամ) համար նախատեսված վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման նոր ծրագիրը կարևոր նախաձեռնություն է։ Սակայն ծրագրով սահմանված աջակցության չափը՝ ամսական 40,000 դրամ, ներկա արժեքով համարժեք է շուրջ 2.6 միլիոն դրամի (120 ամսվա ընթացքում վճարվելիք գումարների ներկա արժեքը՝ հաշվարկված տարեկան 14% դրույքով), ինչը ցածր է 710-Լ որոշմամբ գործող ծրագրում սահմանված նվազագույն 3.0 միլիոն դրամից։ Հաշվի առնելով համարժեքության և արդարության սկզբունքները՝ առաջարկում եմ․ • ամսական աջակցության նվազագույն չափը սահմանել առնվազն 47,000 դրամ, ինչի դեպքում 120 ամսվա ընթացքում վճարվելիք աջակցության ներկա արժեքը կհասցվի 3.0 միլիոն դրամի (710-Լ ծրագրի նվազագույն աջակցության մակարդակ), և • հնարավորության դեպքում աջակցությունը համապատասխանեցնել 710-Լ որոշմամբ նախատեսված միջին աջակցությանը՝ 4.0 միլիոն դրամին, որի դեպքում ամսական վճարը պետք է կազմի մոտ 60,000 դրամ։ Բացի այդ, նպատակահարմար եմ համարում նաև ընդլայնել ծրագրի թիրախային / իրավասու խմբերը, մասնավորապես՝ ներառելով այն փոքր ընտանիքները, որոնք ունեն փոքր տարիքի երեխաներ (օրինակ՝ մեկ ծնող՝ մեկ կամ երկու փոքր երեխաներով). Այս խմբի բնակարանային կարիքներն առավել հրատապ են և պահանջում են լրացուցիչ պետական աջակցություն։ Այս փոփոխությունները կապահովեն, որ նոր ծրագրով տրամադրվող աջակցությունը լինի համարժեք հիմնական պետական ծրագրին և ապահովի տեղահանված ընտանիքների համար իրական, արդար և համեմատելի աջակցություն։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: Աջակցությունը տրամադրվելու է 120 ամիս ժամկետով, միաժամանակ նախագծով շահառու կդիտարկվեն այն ընտանիքները, ովքեր Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակներում չեղարկել են հավաստագիրը։ |
||
| 8 | Հասմիկ Հովսեփյան 23.11.2025 06:21:44 | Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ խնդրում ենք տրամադրել բնակվարձ տանտերերին որպեսզի չհայտնվենք փողոցում այնքան ժամանակ մինչև տուն ձեռք բերելը։Օր օրի դժվարանում էի մեր կյանքը չորս հոգով երիտասարդ ընտանիք ենք գոյատևում ենք մեր տան կերակրողի անմարդկային աշխատանքով։Այդ էլ տանտերն է վերցնում իր բաժինը ։Մնացածը կոմունալ ծառայությունների համար և տաքսի ծառայություն։Այս պահին մեր սեղանի հացը վերցնում ենք պարտքով , ինչպես գոյատևենք ,եթե չկա բնակվարձ տրամադրեք տանտերերին։Մի տարանջատենք արցախահայերին,եկեք ստուգեք ու տրամադրեք բնակվարձ տանտերերին որպեսզի չհայտնվենք փողոցում։Էջում նշվում էր բարերարների կողմից ֆինանցսավորվող օգնություն,ոչ մի օգնություն չենք ստացել, բացի բնակվարձից։Մեզ պատասխանում են խոցելի չեք խոսույթով։ Անարդարությունը պետք է շտկվի։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: |
|||
| 9 | ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ 23.11.2025 14:10:46 | Nshem vor handisanumenq hh karavarutyan N 701_L voroshman Lernain xarbaxi brni texahanvac bnakaranain petakan ajakchutyan chragri sharu hastatvac krkin angam anhaskanali paymanerov anvavaer darcac chragri shrjanaknerum tramadrvac havastagiry.. ayjm karox enq oktvel 1_3 andamneric baxkacac 120 amis tevoxcyam tramadrvx chragric |
Դիտել կցված փաստաթուղթը |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: |
||
| 10 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 28.11.2025 14:56:58 | Եթե ծրագրի նպատակը փոքր կազմով ընտանիքներին աջակցելն է, հաշվի առնելով, որ ներկայիս պայմաններում հավաստագրերով հատկացվող գումարները չեն կարող բավարարել փոքր կազմով ընտանիքների բնակարան ունենալու պահանջը՝այժմյան գնաճի պարագայում, ուստի կարելի է ենթադրել, որ նախագիծը այդքան էլ արդարացված չէ, քանի որ առանձնացված են փոքր և նեղ կազմով ընտանիքներ ։ Այս պարագայում մի շարք կարիքավոր և փոքր կազմով շատ ընտանիքներ դուրս են մնում որևէ իրատեսական աջակցությունից՝ պայմանավորված տարիքային հանրագումարի շեմով/որպես օրինակ նշենք․ եթե ընտանիքում հայր, մայր և զավակ են, միջինում եթե ամուսինները 65 տարեկան են, ապա նրանց զավակը պետք է լինի 45 տարեկան, նրանց տարքային հանրագումարը կստացվի 175։ Այս դեպքում աջակցությունց զրկվում են այն 1-3 անդամ ունեցող ընտանիքները, որտեղ կա անչափահաս երեխա, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձինք։ Բացի այդ հատկապես խոցելի են մեկ անդամ ունեցող ընտանիքները, որոնց ընդամենը տրվելու է 4,000 ՀՀ դրամ աջակցություն, որը ներկայիս վարձակալության շուկայական գների հետ անհամատեղելի է, հատկապես եթե շահառու են 60-ն անց հաշմանդամության խորը կամ ծանր աստիճան ունեցող քաղաքացիները, որոնց խնդիրները բազմաթիվ են։ Իսկ 2 կամ 3 անդամներից բաղկացած ընտանիքների դեպքում ՝ հաշվի առնելով նախագծով նախատեսված տարքիային հանրագումարը, հասկանալի է, որը ընտանիքի անդամները հանդիսանալու են տարեցներ, մեծամասնությունը աշխատելու և իրենց համար եկամուտ ապահովելու հարցում ոչ ունակ, ուստի տրամադրվող գումարը, ոչ նպատակային է լինելու և որոշումը չի ծառայելու իր բուն նպատակին։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը, ուստի այն չի կարող կապվել բնակարանների վարձավճարի արժեքի հետ։ Կարիքավոր և առնաձին խմբերի ընտանիքների համար իրականացվում են սոցիալական աջակցության այլ միջոցառումներ, որոնց նպատակը և տրամադրման պայմանները կարգավորվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։
|
|||
| 11 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 28.11.2025 14:56:58 | Ըստ նախագծի Հավելված 2-ում ամրագրված աջակցությունը կարող է մերժվել՝
Այս կապակցությամբ հարկ է նկատել, որ շահառուների շրջանում կարող են լինել ընտանիքներ, որտեղ ամուսինները թեև ամուսնացած են ՔԿԱԳ մարմնով, սակայն փաստացի չեն բնակվում իրար հետ, գտնվում են այլ երկրում, և անհայտ բացակայող էլ չեն ճանաչվել։ Իսկ ինչը վերաբերում է կացարանից հրաժարվելուն՝ նախ մինչ աջակցությունը մերժելը պետք է ուսումնասիրվի արդյո՞ք միայնակ, տարեց և հաշմանդամություն ունեցող անձի համար այդ սոցիալական կացարանը, որպես հաշմանդամություն ունեցող տարեց անձի, հարմարեցված է եղել, թե ոչ։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ իրականացնել Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառում, ուստի այն չի կարող կապվել բնակարանների վարձավճարի արժեքի հետ։ Միաժամանակ, գրանցված ամուսնության դեպքում, ամուսնուն ընտանիքի անդամ չհամարելը գտնում ենք ոչ նպատակահարմար:
|
|||
| 12 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 28.11.2025 14:56:58 | Ø Առաջրկում ենք վերանայել տարիքային շեմերը այն հնարավորինս նվազեցնելով և իրատեսական դարձնելով, Ø Առաջարկում ենք նախագծով սահմանել, 120 ամիսների ընթացքում տրվող դրամական աջակցության պարբերաբար վերանայում՝ հաշվի առնելով վարձակալության շուկայական գների տատանումներն ու գնաճը, ցանկալի կլիներ կրճատել այդ ժամկետը։ Ø Վերանայել հատկացվող աջակցությունը՝ կախված ընտանիքի անդամի թվաքանակից (1 անձը և 3 անձը նույն տրվող աջակցության չափով չեն կարող բնակարան վարձակալել) հաշվի առնելով մեր իրականությունը։ Ø Առաջարկում ենք ՀՀ ԱԱԾ սահմանահատումների բազայով ստուգել համատեղ չբնակվող ամուսնու՝ Հայաստանում չգտնվելու ժամանակահատվածը (մոտ 90 օր և ավել), որպեզի դիմելու պահին ամուսնու տվյալները չներկայացնելը չհամարվի կեղծ և ընտանիքը չզրկվի աջակցությունից, այս պարագայում ամուսնունուն ուղղակի չդիտարկել որպես Ծրագրի շահառու։ Ø Առաջարկում ենք սոցիալական կացարանից հրաժարված ընտանիքին հնարավորություն տալ օգտվելու աջակցությունից, հաշվի առնելով սոցիալական արդարության և հավասարության սկզբունքը: |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ իրականացնել Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառում, ուստի այն չի կարող կապվել բնակարանների վարձավճարի արժեքի հետ։ Միաժամանակ, գրանցված ամուսնության դեպքում, ամուսնուն ընտանիքի անդամ չհամարելը գտնում ենք ոչ նպատակահարմար:
|
|||
| 13 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 01.12.2025 17:42:57 | 1. Նախագծի՝ հավելվածի 1-ի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ «4. Սոցիալական աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար կազմում է 40․000 դրամ»: Առաջարկում ենք, դրամական շեմը սահմանել ըստ ընտանիքի անդամների թվի։ Եթե ընտանիքը բաղկացած է 2 անձից, ապա ընտանիքի յուրքանչյուր անդամին հասանելիք մասնակի վարձավճարի չափը հաշվարկել այնպես, որ դրանց հանրագումարը համապատասխանի 3 անդամ ունեցող ընտանիքներին հատկացվող գումարին, նույն տրամաբանությամբ նաև հաշվարկել մեկ անձից կազմված ընտանիքին հատկացվող մասնակի փոխհատուցումը։
|
Առաջարկը չի ընդունվել: Աջակցության չափը չի կարող պայմանավորված չլինել ընտանիքի անդամների թվով:
|
|||
| 14 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 01.12.2025 17:42:57 | 2. Նախագծի հավելված 2-ի 10-րդ կետի համաձայն՝ «10. Հիմնադրամը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը ծառայությանն է տրամադրում վճարման ցուցակները, որը վճարումներն իրականացնում է 3 աշխատանքային օրվա ընթացքում։» Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նախագծով սահմանվում է վարձավճարի մասնակի փոխհատուցման մեխանիզմը, անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 616-րդ հոդվածի 5-րդ մասով, համաձայն որի «Վարձակալի կողմից վարձը վճարելու ժամկետների էական խախտման դեպքում վարձատուն իրավունք ունի նրանից պահանջել վաղաժամկետ մուծելու վարձավճարը, եթե այլ բան նախատեսված չէ վարձակալության պայմանագրով», այսինքն քանի որ նախագծով ձևավավորվելու է քաղաքացիաիրավական հարաբերություններ վարձատուի և վարձակալի միջև, հետագայում վարձակալի համար վատթարացնող իրավիճակներից խուսափելու համար, մասնակի փոխհատուցման գումարի տրամադրման ժամկետի վերաբերյալ դրույթը սահմանել հետևյալ կերպ՝ «Հիմնադրամը մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը ծառայությանն է տրամադրում վճարման ցուցակները, որը վճարումներն իրականացնում է 3 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն ոչ ուշ քան տվյալ ամսվա 15-ը»։
|
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չկա:
|
|||
| 15 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 01.12.2025 17:42:57 | 3. Առաջարկում ենք, սահամանել հստակ ընթացակարգ համաձան որի, 3 անդամ ունեցող ընտանիքում նոր երեխա ծնվելու դեպքում սոցիալական աջակցության տրամադրումը չդադարեցվի մինչև երեխայի 1 տարեկանը լրանալը, մինչև ընտանիքը կարողանա ՀՀ կառավարության 16.05.2024 թ-ի N 710-Լ որոշմամբ սահմանված կարգով ձեռք բերել բնակարան։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով երեխայի ծննդյան կապակցությամբ աջակցության տրամադրումը դադարեցնելու դրույթ նախատեսված չէ: Միաժամանակ, Նախագծով նախատեսված միջոցառումից օգտված ընտանիքները չեն կարող օգտվել ՀՀ կառավարության 16.05.2024 թ-ի N 710-Լ որոշմամբ սահմանված ծրագրից: |
|||
| 16 | Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ 01.12.2025 17:42:57 | Քննարկման փուլում է | 4. Նախագծով նորմատիվ իրավական ակտի վերնագիրը շարադրված է «Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի n 710-Լ և 2024 թվականի հունիսի 14-ի N 898-Լ որոշումներում լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ ձևակերպմամբ, միչդեռ՝ անհրաժեշտ է ձևակերպել «Լեռնային Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը հաստատելու(…)», հաշվի առնելով ինչպես տարածքի տեղանունը, այնպես էլ՝ ՀՀ Կառավարության 03.10.2023 թ-ի N 1675-Լ, 26.10.2023թ-ի N 1864-Ն, 17.02.2022թ-ի N 169-Լ, 09.11.2023թ-ի N 1957-Լ, 16.05.2024թ-ի N 710-Լ, 14.06.2024թ-ի N 898-Լ նորմատիվ իրավական ակտերի վերնագրերին տրված ձևակերպումը։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
||
| 17 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 18.11.2025 11:30:27 | Քննարկման փուլում է | Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ ԼՂՀ տեղահանվածների համար նախատեսված ծրագրի շրջանակում ունեմ առաջարկություն։ Ինքս տեղահանված անձ եմ ընտանիքս այժմ բաղկացած է 4 անձից, ես 28 տարեկան եմ( հղի եմ ու 2026 թ կծնվի բալիկս ու ըստ ծրագրի կամ կլինի շահառու կամ ոչ ), ամուսինս` 30 (ընտանիքի միակ աշխատող ու աշխատումակ անձն է) երեխաներս 1 և 3 տարեկան ։ ԽՆդրում եմ ծրագրում ներառել և մեկ արտոնյալ կետ 2 կամ 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար որտեղ միայն հայրն է կարողանում աշխատել 150.000 դրամ եթե իհարկե և կա այլ գործատեղ որտեղ կառաջարկվի ավելի բարձր աշխատավարձ բայց այդ գումարով հնարավորություն դեռ չկա հոգալու ընտանիքի ամբողջական ծախսը ։ Առաջարկում եմ այն կետը որտեղ ներառված են 3 անձից ավել անձանց տարիքյաին գումարը 175 շեմը պահպանել բայց բացառություն անել մանկահասակ երեխաներինը որոնք ոչ մանկապարտեզ են հաճախում ոչ դպրոց , ինքս այս պահին աշխատելու հնարավորություն չունեմ չնայած տարիքիս համապատասխան աշխատումակ եմ բալիկներս մանկապարտեզ չեն հաճախելու քնաի որ ծրագրի իրագործման ընթացքում մեկը կլինի նորածին իսկ մյուսը 2 տարեկան , այս դեպքում մեր ընտանիքը եթե ճունենա արտոնություն ծրագրի շահառու չի հանդիսանա , բացի այդ այժմ կա հրատապ աջակցության ծրագրի ըստ որի մենք շահառու չենք հանդիսանում ։ Խանդրանք այդ ծրագրում գոնե հանդիսանանք շահառու վստահ եմ մեր նման բազմահազար ընտանիքներ կան որոնք նույննպես այս կարգավիճակում են լինելու։ Շնորհակալություն ։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում` Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը:
|
||
| 18 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 18.11.2025 11:33:49 | Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներ մենք Արցախից ենք բռնի տարահանված երկու զորացրված զինծառայողների ընտանիքի անդամները ունենք մեր դիմում խնդրանքը։ 2023 թ․ սեպտեմբերի տասնինի կեսօրին սկսվեց այսպես կոչված մեկօրյա ժամկետում պատերազմը ։ Նույն պահին մատյանը փոխվեց զենքով , գործիքը զենք դարձավ ։ Տան երկու արյունարբու տղաները մտան ճակատ դիմակայելու ոսոխի հարյուր հազարավոր հոտի դեմ, իսկ ես ստացած զենքով ապաստան գտած իմ անմեղ անօգնական սանիկների։ Այնպիսի մի վիճակ որ ծնողը չկարողանա տեր կանգնի իր երեխային ։ Դարձա մայր , հորաքույր, մորաքույր տատիկ , իսկ երեխայի զսպելու համար քաղցի նկատմամբ, ուսուցչուհի։ Ապաստանը փոխարինվեց ապահով տեղ` անտառ հաջորդ ցույց ու այդպես կատարեցինք ոտքով 100 կմ ճանապարհ մինչև օգնության հասան ու հասցրին մայրաքաղաք Ստեփանակերտ։ Երեք օրից հետո ծնողները հասան իրենց երեխաներին։ Դա իմ միակ հարստությունն է որ ողջ և առողջ կա ուրիշ ոչինչ։ Զինադադարից հետո ճանապարհ բացվեց ու հասանք Հայաստանի Հանրապետության Արարատ մարզ Արտաշատ համայնք գյուղ Բերդիկ ու այդ գյուղում տուն վարձեցինք ու ծվարեցինք այդ տանը։ Բացի բնակվարձից, որը ճիշտ ժամանակին գալիս ու վերցնում է տանտերերը, չենք ուրանում ստացել ենք։ Մնացած օգնությունները, որը բաժանել են այստեղ այնտեղ մեզ տվել են մի կարճ պատասխան` դուք խոցելի չեք։ Չենք նեղացել որովհետև ամուսինս անմարդկային աշխատանքով կարողանում էր մեր սեղանի հացը հասցնել, իսկ տան երկու անդամները չեն աշխատելու չեն աշխատում մինչև հիմա լսելով տեղ չկա, գործ չկա ուշացել եք խոսույթը, իսկ մյուս անդամը, ով մասնակից էր քառասունչորս օրյա և մեկ օրյա պատերազմին հոր հետ մասամբ աշխատել է։ Նա այն հայի տեսակն է, ով ավարտել է Երևանի պետական համալսարանի Աշխարհագրության բաժինը,այս տարի ինքնակրթությամբ զբաղվելով ատեստավորվել է ու ստացել բարձր գնահատական, այսօր կանգնել էծանր վիճակում իր ընտանիքի հետ։ Դիմել ենք քաղաքացիություն ստանալու համար երեք ամիս հետո կստանանք քաղաքացիություն,հետո կդիմենք տուն ձեռք բերելու համար ,բայց ինչպես գոյատևենք այդքան ժամանակ ,եթե տան միակ աշխատողը կարող էսեղանի հացը հասցնել։ Ցավոք այս պահին հացը հոգատար խանութպանը պարտքով է տալիս ,որովհետև գիտի վաստակած գումարը տանտերն է վերցրել։Դիմել ենք հրատապ օգնության համար։Հ ենց Արտաշատ համայնքի Սոցապում օնլայն գրանցվել ենք,բայց մինչև հիմա չկա պատասխան։ Ինչպես գոյատևենք,եթե ոչինչ չունենք։ Էլի կգոյատևենք, եթե մինչև տուն ձեռք բերելը օգնեք բնակվարձով,չենք ասի տվեք ուտենք,հայտնվենք ։Միայն բնակվարձ այդ էլ հասցրեք ձեր ձեռքով տանտերին։ Գոյատեւելու համար առաջնահերթ վարձակալած տունն է։ Այդ հարցում մի տարանջատենք արցախահայերին։ Նորից ենք խնդրում մինչև տուն ձեռք բերելը օգնեք բնակվարձով։ Նախապես հայտնում ենք մեր շնորհակալությունը։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում` Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: Նախագծով առաջարկվող սոցիալական աջակցության միջոցառումը չի կարող լուծել սոցիալական պաշտպանությանն առնչվող բոլոր խնդիրները, ուստի նախարարության կողմից իրականացվում են սոցիալական աջակցության այլ միջոցառումներ, որոնց նպատակը, շահառուների շրջանակը, տրամադրման պայմանները կարգավորվում են ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով։ |
|||
| 19 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 18.11.2025 11:46:21 | Քննարկման փուլում է | ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ «Ղարաբաղից տեղահանված ընտանիքների կացարանի ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման սոցիալական աջակցություն տրամադրելու մասին» Ներկայացված նախագիծը կարևոր և ժամանակին նախաձեռնություն է՝ ուղղված 1–3 անդամներից բաղկացած տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովության կայունացմանը։ Վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման կիրառումը էականորեն կնվազեցնի տվյալ ընտանիքների ֆինանսական բեռը և կաջակցի նրանց սոցիալական ինտեգրմանը։ Ուժեղ կողմեր
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴԻՏԱՐԿՈՒՄ Նպատակահարմար է նախագծում հաշվի առնել այն իրողությունը, որ շատ ընտանիքներում եթե 1 կամ 2 անդամ աշխատում են աշխատավարձը չի ապահովում շուկայական վարձով բնակարան վարձելուն անհրաժեշտ նվազագույն գումարը։ Ներկայում շուկայում բնակարանների միջին վարձավճարը կազմում է 150 000–200 000 դրամ, որն աշխատող փոքր եկամուտ ունեցող ընտանիքների համար ծանրաբեռնվածություն է․ նրանց եկամուտը հիմնականում ծածկում է միայն կոմունալ և կենսապահովման առաջնային ծախսերը։ Առաջարկ
Լրացուցիչ առաջարկներ նախագծի կատարելագործման համար
|
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ իրականացնել Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառում, ուստի այն չի կարող կապվել բնակարանների վարձավճարի արժեքի հետ։ Միաժամանակ, նախագծով աշխատող լինելու հանգամանքով պայմանավորված աջակցության հասանելիությունը չի սահմանափակվում։ Նախագծով նախատեսված այլ կարգավորումների մասով համապատասխան իրազեկման աշխատանքներ կտարվեն այն ընդունվելուց հետո: |
||
| 20 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 14.11.2025 11:47:41 | Քննարկման փուլում է | Բարև Ձեզ ես Ձեզ գրում եմ խնդրանք-առաջարկությունով։ Կան ընտանիքներ, որտեղ ապրում են երկու ընտանիք, այսինքն մայր, եղբայր և ամուսնացած քույր երեխաներով, փաստացի հաշվառված են մի հասցեի տակ, որովհետև տան վարձերի ահռելի գների պատճառով ստիպված մի բնակարանում միասին են ապրում, օրինակ մայր, եղբայր և զաքսով ամուսնացած քույր իր երեխաներով, բայց որոշ ժամկետից քույրը առանձնանալու է։ Խնդրում եմ Ձեզ հաշվի առնեք, որ մարդիկ բարձր տան վարձավճարների պատճառով ստիպված որպեզի մի քանի տուն չվարձակալեն, դուք էլ լավ տեղյակ եք Հայաստանում ցածր աշխատավարձերը, խնդրում եմ Ձեզ ընտանիքում ամուսնացած ընտանիքները համարեք առանձին ընտանիք, օրինակ եղբայրը ծնողի հետ համարեք մեկ ընտանիք, իսկ քրոջը ընտանիքը առանձին ընտանիք, հաշվի առնեք, որ քույրը առանձնանալու է իր ծնողից։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: |
||
| 21 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 20.11.2025 11:56:11 | Քննարկման փուլում է | Շատ անհեռանկար ծրագիր է, այդ գումարը խնդրի լուծում չէ, մեր տունը վաճառքի եք հանել ձեր սիրելի Ալիևին, գումարը գրպանը դրած ցոփ ու շվայտ կյանք եք վարում, մեզ տնով ապահովեք։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: |
||
| 22 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 23.11.2025 12:00:20 | Քննարկման փուլում է | Նշեմ, որ հանդիսանում ենք ՀՀ կառավարության 2024 թ մայիսի16 ի N 710-L հաստատված այդ թվում նաև անվավեր ճանաչվեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու շրջանակում տրամադրված հավաստագիրը անհասկանալի պատճառով ճանաչվել է անվավեր։ Այժմ կարող ենք օգտվել 1-3 ընտանիքների անդամներից բաղկացած նախատեսված 120 ամիս տրամադրվող պետական աջակցության ծրագրից ։ Նամակին կից կուղարկեմ բոլոր հիմնավոր փաստաթղթերը։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով առաջարկվում է 2025 թվականին իրականացվող միջոցառումներին զուգահեռ՝ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքների կացարանով ապահովման խնդրի կարգավորման այլընտրանքային տարբերակներ՝ մինչև 3 անդամներից բաղկացած այն ընտանիքների համար, ովքեր իրենց բնակարանային խնդրի լուծուման հարցում՝ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի փոխարեն, կգերադասեն բնակվարձի երկարաժամկետ փոխհատուցումը: |