«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 22-Ի N 1334-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Պետական միջոցների հաշվին թարգմանչի, սուրդոթարգմանչի և տեսողական սահմանափակումների պատճառով հաշմանդամություն ունեցող անձի օգնականի ծառայություններ մատուցող անձին նշանակելու կարգը, նրա վարձատրության չափը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1334-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխության և լրացումների կատարումը պայմանավորված է պրակտիկայում հաճախ առաջացող որոշ խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Մասնավորապես,
- Որոշման N 2 հավելվածով սահմանված են 31 օտար լեզուների գրավոր և բանավոր թարգմանությունների վարձատրության չափերը, սակայն այդ ցանկում սահմանված չէ հայերենից եզդիերեն և եզդիերենից հայերեն թարգմանությունների արժեքները:
Մինչդեռ եզդիերենը Հայաստանում ունի բավականին տարածում, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում երբեմն ձեռք են բերվում մեծածավալ բանավոր ձայնագրություններ, որոնք անհրաժեշտ է թարգմանել հայերեն:
Գործնականում՝ նման դեպքերում այն դիտվում է Որոշմամբ չսահմանված լեզուների համար նախատեսված՝ «Թարգմանություն՝ հայերենից սույն կարգով չսահմանված
լեզուներ, սույն կարգով չսահմանված լեզուներից հայերեն» տողով սահմանված թարգմանություն, ինչի արդյունքում, որպես կանոն, վճարվում է ավելի մեծ գումար (գրավոր թարգմանության 1 էջի համար՝ 19000 ՀՀ դրամ, բանավոր թարգմանության 1 ժամվա համար՝ 22000 ՀՀ դրամ), քան եթե այն նախատեսված լինի համապատասխան ցանկով (Նախագծով առաջարկվող տարբերակով գրավոր թարգմանության 1 էջի համար նախատեսվում է սահմանել 8000 ՀՀ դրամ, բանավոր թարգմանության 1 ժամվա համար՝ 10000 ՀՀ դրամ):
Ուստի առաջարկվում է Որոշման N 2 հավելվածում՝ առանձին տողով սահմանել նաև եզդիերեն լեզուն:
-Ձայնագրությունից գրավոր թարգմանություն կատարելը կարգավորված չէ Որոշմամբ, հետևաբար սահմանված չէ նաև այդ աշխատանքի վարձատրության չափը: Որպես կանոն, բանավոր թարգմանությունն իրականացվում է միաժամանակյա, պահանջում է կենտրոնացման բարձր մակարդակ և մասնագիտական առավել բարձր պատրաստվածություն, ինչը գրավոր թարգմանության պարագայում բացակայում է։
Նկատի ունենալով վերոգրյալը, ինչպես նաև այն որ իրավասու մարմնին ձայնագրության թարգմանությունը պրակտիկայում հանձնվում է գրավոր տեսքով, ուստի Նախագծով առաջարկվում է կարգավորում տալ գործնականում առաջացող խնդրին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը
Սույն որոշման նախագծով նախատեսվում է սահմանել հայերենից եզդիերեն և եզդիերենից հայերեն գրավոր ու բանավոր թարգմանության արժեքները, հստակեցնել ձայնագրության գրավոր թարգմանության դեպքում այդ աշխատանքի վճարման չափը:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:
4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծերի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։
5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն առկա չէ:
6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.
Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ բերման ենթարկվող անձանց իրենց հասկանալի լեզվով իրավունքների մասին գրավոր ծանուցումների տրամադրումն ապահովելու պահանջներից:
ՀՀ քննչական կոմիտե
-
Քննարկվել է
13.11.2025 - 29.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեական դատավարություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 769
Տպել