«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԻԼԻՍԻ 19-Ի N 893-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը ․
1) Որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3. Շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման նպատակով 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրվող լիզինգը սուբսիդավորվում է 12, իսկ արտարժույթով տրամադրվող լիզինգը՝ 7 տոկոսային կետով, եթե ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցները շահագործվելու են Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից տրամադրված ցանկում ներառված բնակավայրերի տարածքներում։».
2) Որոշման հավելվածի՝
ա․ 40-րդ կետի 1-ին ենթակետից հետո լրացնել նոր 1․1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ ՝
«1.1) ծրագրի շրջանակներում խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ (շնեկային փոխադրիչով սնող բունկեր, ջարդիչ չանչազատիչ, փլուշապոմպ, պնևմատիկ մամլիչ, ժապավենային և շնեկային փոխադրիչներ, մխոցավոր և կենտրոնախույս պոմպեր) և գինենյութի խմորման տարողություններ ձեռք բերելու նպատակով լիզինգի պայմանագիրը կնքվում է մինչև 7 տարի ներառյալ մարման ժամկետով.».
բ․ 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2) տրամադրվող լիզինգների առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում։ Սուբսիդավորվում է՝
ա․ Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի 6 տոկոսային կետը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում,
բ․ խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ և գինենյութի խմորման տարողություններ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի 7 տոկոսային կետը․».
գ․ 40-րդ կետի 3․6-րդ ենթակետում և 41․4-րդ կետում «2025» թիվը փոխարինել «2026» թվով.
դ․ 41․4-րդ կետի 2-րդ ենթակետի գ․ պարբերությունից հանել «և ներմուծման դեպքում՝ բեռնափոխադրման գնային առաջարկը» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
13.11.2025 - 01.12.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 847
Տպել