Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնության շրջա¬նակ¬նե¬րում Հայաստանի Հանրապետության 2025-2027 թվականների գործողությունների ծրագիրը

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Բաց կառավարման գործընկերություն – Հայաստան» նախաձեռնության շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2025–2027 թվականների գործողությունների ծրագրի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը 2011 թվականին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը՝ նպատակ ունենալով ապահովել պետական կառավարման թափանցիկություն, հաշվետվողականություն և քաղաքացիների մասնակցություն պետական որոշումների կայացման գործընթացներին։

Նախորդ տարիների ընթացքում իրականացվել են հինգ ազգային գործողությունների ծրագրեր, որոնց միջոցով ձևավորվել են բաց կառավարման մշակույթ և համագործակցային հարաբերություններ կառավարության, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների միջև։ Այս ընթացքում մեկնարկել են մի շարք ռազմավարական բարեփոխումներ՝ ուղղված պետական տվյալների բաց քաղաքականության, մասնակցային կառավարման, հակակոռուպցիոն վերահսկողության, թվային արդարադատության և տեղական մասնակցության ինստիտուցիոնալ ամրապնդմանը։

2025 թվականին Հայաստանը ընտրվել է ԲԿԳ ղեկավար կոմիտեի անդամ, ինչը նոր պատասխանատվություն և հնարավորություն է ընձեռում երկրի համար՝ գլոբալ մակարդակով նպաստելու բաց կառավարման արժեքների առաջմղմանը և միջազգային լավագույն փորձի փոխանակմանը։ Նոր գործողությունների ծրագիրը մշակվել է այդ համատեքստում՝ ամրապնդելով Հայաստանի հանձնառությունը բաց կառավարման սկզբունքներին և արձագանքելով արդի մարտահրավերներին՝ ապատեղեկատվության, թվային անվտանգության, հանրային վստահության և մասնակցության ոլորտներում։

Գործողությունների ծրագիրը կազմվել է Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համատեղ աշխատանքի արդյունքում՝ ներառելով բաց կառավարման արժեքներին համահունչ վեց ռազմավարական ուղղություն

  1. Տվյալների քաղաքականության և կիբեռանվտանգության իրավական հիմքերի ամրապնդում,
  2. Մասնակցային կառավարման կատարելագործում պետական մակարդակում,
  3. Էլեկտրոնային գնումների նոր համակարգի ներդրում և իրական շահառուների ինստիտուտի զարգացում,
  4. Տեղական մակարդակում հանրային մասնակցության մեխանիզմների ամրապնդում,
  5. Նվերների և կոռուպցիոն ռիսկերի վերլուծության թվայնացված ռեեստրի ստեղծում,
  6. Արդարադատության համակարգում «e-Court-statistics» թվային գործիքի ներդրում՝ դատական գործընթացների թափանցիկության բարձրացման նպատակով։

Նոր ծրագիրը կառուցված է նախորդ գործողությունների փուլերում ձևավորված հաջող փորձի վրա և միաժամանակ ուղղված է չլուծված խնդիրների հաղթահարմանը, ներառյալ՝

  • ենթաօրենսդրական կարգավորումների բացերը,
  • հանրային մասնակցության ոչ ինստիտուցիոնալ բնույթը,
  • տվյալների հասանելիության և փոխգործելիության խնդիրները,
  • ինչպես նաև թվային արդարադատության համակարգերի սահմանափակ արդյունավետությունը։

Ծրագրի նախագծումը և քննարկումները իրականացվել են բազմաշահառու ձևաչափով՝ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների մասնակցությամբ։ Նախագիծը հրապարակվել է հանրային քննարկման համար՝ e-draft.am հարթակում, ինչպես նաև քննարկվել է ԲԿԳ բազմաշահառու աշխատանքային խմբի նիստերի ընթացքում։

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության» (2022–2030 թթ.) դրույթներից, ինչպես նաև «ՀՀ թվայնացման ռազմավարության 2021–2025 թթ.» և «Հակակոռուպցիոն ռազմավարության» նպատակներից՝ ուղղված պետական համակարգի թափանցիկության, արդյունավետության և հանրային մասնակցության բարձրացմանը։

ԲԿԳ գործողությունների նոր ծրագիրը հնարավորություն կտա

  • շարունակել պետական կառավարման թվային և մասնակցային բարեփոխումները,
  • ամրապնդել քաղաքացիների վստահությունը պետական կառույցների նկատմամբ,
  • բարձրացնել պետական քաղաքականությունների հաշվետվողականությունը,
  • և ապահովել Հայաստանի ներգրավվածությունն ու առաջնորդությունը բաց կառավարման գլոբալ գործընթացներում։

 

  • Քննարկվել է

    12.11.2025 - 28.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Գերատեսչություն

    Վարչապետի աշխատակազմ

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 535

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: